«Սանիտեկի» հաղորդման հիման վրա հարուցված գործը կարճվել է

ՀՀ քննչական կոմիտեում կարճվել է «Սանիտեկ» ընկերության հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործը: ՀՀ քննչական կոմիտեից 168.am-ին փոխանցեցին, որ բոլոր աղբամանները հայտնաբերվել են, աղբամանների նկատմամբ նշանակված փորձաքննության արդյունքում փորձագետներն արձանագրել են, որ վնասված են դրանց մի մասը, պատճառված վնասն էլ չնչին է, ընկերության ներկայացուցիչն էլ հայտարարել է, որ ընկերությունը բողոք, պահանջ չունի, գույքը վերադարձվել է:

Նշենք, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիաների ժամանակ աղբամաններն օգտագործվել էին որպես արգելապատնեշ: ՍՊԸ-ի ներկայացուցիչը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, նախապատրաստված նյութերով ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ուրիշի գույքի դիտավորյալ ոչնչացում, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի վնաս)։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31