Օգոստոսի 19-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանի ուղեկցությամբ այցելեց ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքների ներդրման և զառգացման վարչություն:
Իսպանացին կարող է բաց թողնել մրցաշրջանի մեկնարկը` հայհոյանքների պատճառով: Իսպանիայի Սուպերգավաթի պատասխան խաղում Պիկեն 55-րդ րոպեին հեռացվեց դաշտից: Ժերարը հայհոյել է կողային դատավորին, որից հետո գլխավոր դատավորը կարմիր քարտ է ցույց տվել:
««Ավրորա» մրցանակի միջոցով մենք միանում ենք Մարդասիրության համաշխարհային օրվան՝ հարգանքի տուրք մատուցելու նրանց, ովքեր իրենց կյանքը նվիրել են մարդկանց ծառայելուն, եւ կարեւորում ենք ամբողջ աշխարհում բարեգործական աշխատանքի ազդեցությունը: Այսօր բոլորիս համար առիթ է՝ մի պահ կանգ առնելու ու ճանաչելու այն անհատներին, որոնց խիզախ գործողությունները գոյատեւելու հնարավորություն ընձեռեցին այլ մարդկանց»,- ասում է «Ավրորա» մրցանակի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:
Օգոստոսի 20-22-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 23-24-ին շրջանների մեծ մասում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկիրը կոալիցիոն կառավարության ձևավորման անհաջող քայլերի ֆոնին սրընթաց շարժվում է դեպի արտահերթ ընտրություններ հայտնում է Reuters-ը:
Օգոստոսի 18-ին, ժամը 21.22-ին ահազանգ է ստացվել, որ Զովունի-Մրգաշեն ավտոճանապարհին` ոլորանների մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, մարդատար ավտոմեքենան գլորվել է ձորը:
Ստամբուլի մարդաշատ փողոցներից մեկում՝ Դոլմաբահչե պալատի մուտքի մոտ, հրաձգություն է տեղի ունեցել:
Միջազգային վարկանշային Fitch գործակալությունը բարձրացրել է Հունաստանի էմինենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշերը մեկ աստիճանով՝ CC –ից հասցնելով CCC մակարդակի, հայտնում է RIA Novosti-ն։
Վրաստանի նախկին նախագահ, ներկայում Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին կարծում է, որ Օդեսայի «օրենքով գողերն» իրեն ֆիզիկապես չեն ոչնչացրել վախկոտության պատճառով: Այս մասին նա պատմել է «Նովայա գազետային» տված հարցազրույցում:
Գերմանիայի խորհրդարանը այսօր հավանության է արժանացրել Հունաստանին ֆինանսական օգնության երրորդ փաթեթի տրամադրումը: Որոշումը կայացվել է ձայների գերակշռող մեծամասնությամբ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նաիրիտցիների հայտարարությունը, որ իրենք բողոքի ակցիաներ են սկսելու՝ վերագործարկման պահանջով ու ՀԲ աուդիտի վրա հենվել պետք չէ, Ե.Զախարյանի սրտով չէր. «Դուք մի չարչարեք ձեզ: Մենք աուդիտի վրա չենք հենվում, պատրաստ ենք ամեն ինչի, եթե լինի պոտենցիալ ներդրող»:
«Մենք ցանկանում ենք օգնել Եվրոպային լուծելու միգրացիայի խնդիրը: Մենք կարող էինք ընդունել 800 մուսուլմանի, սակայն Սլովակիայում չկան մզկիթներ: Ինչպե՞ս կարող են մուսուլմաններն ինտեգրվել, եթե նրանց այստեղ դուր չգա»,- ասել է Սլովակիայի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Իվան Մետիկը:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը խոստովանել է, որ ցանկանում է համբուրել Մեմֆիս Դեպային, ով «Բրյուգեի» հետ Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ ռաունդի առաջին խաղում դուբլ ձևակերպեց:
Հայ-ադրբեջանական սահմանին օգոստոսի 18-ին մարտական հենակետում՝ մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հետեւանքով մահացած 25-ամյա Աշոտ Հովհաննիսյանը Վայոց ձորի Բարձրունի գյուղից էր, մի քանի ամիս առաջ էր մտել ծառայության:
Ուկրաինայի, Գերմանիայի ու Ֆրանսիայի ղեկավարներ Պյոտր Պորոշենկոն, Անգելա Մերկելն ու Ֆրանսուա Օլանդը կհանդիպեն Բեռլինում՝ քննարկելու Դոնբասում ստեղծված իրավիճակը:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությանում հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայող Աշոտ Հովհաննիսյանի մահվան դեպքի առթիվ։
Մենք՝ «Էյր Արմենիա» հայկական ավիաընկերության համասեփականատերերս, մեր մտահոգությունն ենք ցանկանում հայտնել 2015 թվականի օգոստոսի 15-ին «ԷյրԱրմենիա» ընկերության 51%-ի բաժնետեր և ընկերության տնօրեն պարոն Արսեն Ավետիսյանի հետ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ։
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն օգոստոսի 19-ից կմեկնի կարճատև արձակուրդ, որի մի մասն ընտանիքի հետ կանցկացնի արտերկրում:
Oգոստոսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկուն և ՀՀ-ում Լեհաստանի ռազմական կցորդ, գնդապետ Դարիուշ Մարինովսկուն:
Կողմերը վստահություն են հայտնել, որ «Քեյ Ջի Քեյ» ընկերության մուտքը մեր երկիր կնպաստի նաև հայ-հնդկական տնտեսական կապերի ընդլայնմանն ու խորացմանը, ինչպես նաև ՀՀ-ում նոր աշխատատեղերի ստեղծմանը:
Նշենք, որ օգոստոսի 18-ին հնչած կրակոցների արդյունքում վիրավորվել էր 29-ամյա տղամարդ, ով տեղափոխվել էր հիվանդանոց:
Անկարան Մոսկվային է ուղարկել «Թուրքական հոսք» գազատարի վերաբերյալ համաձայնագրի նախագիծը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզին:
ԴԱԻՇ-ի զինյալները գլխատել են Սիրիայի Պալմիրա քաղաքի հնագետին, հայտնում է լիբանանյան Daily Star թերթը:
Ըստ ռուսաստանցի փորձագետի՝ եթե Ռուսաստանը ցանկանար «վերադառնալ» Ադրբեջան, չէր հեռանա Գաբալայից
Սիրայի Էլ-Կամիշլի քաղաքում քրդական ինքնապաշտպանական ուժերի բազայի մոտ մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է իրեն, ինչի հետևանքով 10 մարդ սպանվել է:
Հանգստի մեկնողները վերադառնում են ոչ միայն ջերմ հիշողություններով, այլև սեռավարակներով
Որոշման նախագծի հետ կապված ողջ ցասումը կայանում է նրանում, որ թույլ է տրվում շենքի հարակից տարածքում կառուցել մի ահռելի համալիր, որն իր զանգվածով Մարզահամերգային համալիրին գուցե հավասարազոր է
«Փոքր Մայամի» կոչվող հասարակական օբյեկտում բազմաթիվ միջադեպեր են լինում, որոնք շատ հաճախ տեղափոխվում են շենքի բակ
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին Օդեսայի ներքին գործերի պետական համալսարանում մասնակցել է նոր պարեկային ոստիկանության մարզումներին:
ԴԱԻՇ-ի զինյալները համացանցում տեղաուղերձ են տարածել, որտեղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անվանել են սատանա: