Ինչու է լռում խոշոր բիզնեսը

Էլեկտրաէներգիայի թանկացումը, թերևս, առավել շատ պետք է հարվածեր խոշոր բիզնեսին, սակայն Հայաստանի ոչ մի խոշոր գործարար իր դժգոհությունը, համենայն դեպս՝ հրապարակավ, չարտահայտեց օգոստոսի 1-ից հոսանքի հերթական թանկացման կապակցությամբ: Ինչո՞ւ են խոշոր բիզնեսները լռում:

Այս հարցին ի պատասխան այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկման ժամանակ Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը հայտարարեց, որ խոշորները «նստած են նույն ուտելիքների սեղանի շուրջ», մի մասն ունեն պաշտոններ, որոշակի քաղաքական համաձայնություն կա չխոսելու, կարգապահություն կա և այլն: «Բնականաբար, իրենք շատ չեն անհանգստանում, որովհետև գիտեն, որ կան այլ լծակներ, որ կարելի է հարցը կարգավորել: Որքան խոշոր է, այնքան կախյալ է, և գործում է ոհմակի օրենքը՝ ով չի ենթարկվում՝ ոչնչացնւմ են»,- ասաց Գ.Մակարյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31