
Արգիշտի Կիվիրյանն արդարացվել է

Վերաքննիչ դատարանն այսօր հրապարակել է Արգիշտի Կիվիրայնի գործով որոշումը: 168.am-ի հետ զրույցում Արգիշտի Կիվիրյանի պաշտպան Լուսինե Սահակյանն ասաց, որ դատարանը բավարարել է իրենց բողոքը, բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը՝ արդարացնելով Արգիշտի Կիվիրյանին:
Նշենք, որ Արգիշտի Կիվիրյանը մեղադրվում էր իշխանության ներկայացուցչի նկամամբ բռնություն գործադրելու մեջ. Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նրան մեղավոր էր ճանաչել՝ նրա նկատմամբ պատիժ նշանակելով տուգանք 400.000 դրամի չափով:
Կիրառելով ՀՀ Ազգային Ժողովի «Հայաստանի հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարելիցի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» 2013 թ. որոշումը՝ դատարանը նրան ազատել էր պատժից: