Բաժիններ՝

Հայաստանը դարձավ ամենաթանկ էլեկտրաէնեգիա ունցող երկիրը ԱՊՀ տարածքում. Դանիել Իոաննիսյան

Էլեկտրաէներգիայի թանկացման որոշմամբ ՀՀ-ն դարձավ ամենաթանկ էլեկտրաէնեգիա ունցող երկիրը ԱՊՀ տարածքում և ապրանքների ինքնարժեքն ավելի բարձր կլինի, քան այլ երկրներում: Ինչպես ասյօր ասուլիսում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը, ԵՏՄ երկրների համեմատ ՀՀ-ում էլեկտրաէներգիայի գինը սարսափելի թանկ է:

«Հավելյալ 7 դրամը տարեկան ստացվում է 36 մլրդ դրամ, որ ՀՀ քաղաքացին պետք է ավելի վճարի ՀԷՑ-ին, որից 24 մլրդն ընկնում է իրավաբանական անձանց: Եթե կառավարությունը սուբիդավորում է միայն բնակիչներ բաժանորներին, դա բյուջեի վրա նստում է 1 մլրդ դրամ, եթե բոլորին է սուբսիդավորում՝ 3 մլրդ դրամ: Եթե հաշվենք ազդեցությունը՝ գնաճ և այլն, տարեկան 100 հազար դրամի ավելի ծախս ենք կատարելու: Կառավարությունը, թեև ի սկզբանե խոսք էր տվել բոլոր տեսակի ու խավերին սուբսիդավորել, բայց նման միջոցներ չկան: Որոտանի ՀԷԿ-երի վաճառքի գինը առ այսօր հստակ չէ, խոսվում է 180 մլն դոլարի մասին, բայց ավելի շատ հայտեր կան, թե որտեղ պետք է ծախսվի այդ գումարը: Նա դրանից են վճարվել նաիրիտցիների աշխատավարձը»,- ասաց Դ.Իոաննիսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս