Բաժիններ՝

Փոքր բիզնեսը կրկին փակվելու վտանգի առաջ է կանգնում. Գագիկ Մակարյան

Էլեկտրաէներգիայի 7 դրամ թանկացման պայմաններում կառավարությունը ամսական 24 մլն դոլար պետք է հատկացնի դրա սուբսիդավորմանը, և բնական է, որ կառավարությունը չի կարող անընդհատ վճարել այդ գումարը: Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Ըստ նրա՝ թանկացումները նվազեցնում են բիզնեսի եկամտաբերությունը և փոքր բիզնեսը կրկին փակվելու վտանգի առաջ է կանգնում: Մակարյանի խոսքով՝ ընդհանուր թանկացումները հաշվի առնելով` քաղաքացիները տարեկան 100 հազար դրամ հավելյալ գումար են ծախսելու, որ կարող էին ուղղել իրենց առողջությանը, հանգստին և այլն, ինչը կխթաներ նաև սպառումը: Նա նշեց, որ անցած տարի 10000 ՓՄՁ է փակվել, թեև էկոնոմիկայի նախարարությունը հակադարձում է, թե միայն 1300 է փակվել. «Սակայն մեծ անկում կա առևտրի ոլորտում: ՓՄՁ ոլորտում ձեռնարկությունների 80% ավելին անբավարար վիճակում է: Ինչպե՞ս կարող են շարունակել դրանք գոյատևել: Ու կլսենք, որ հաջորդ տարի շատերը փակվել են, ու կզարմանան, թե ինչո՞ւ, որովհետև կառավարությունը բարեփոխումներ է անում»:

Գ.Մակարյանը նշեց, որ 24 մլն դոլարն ամսական քիչ փող չէ, կարող էին երկրաշարժի գոտուն հատկացնել՝ հետևանքները վերացնելու համար:

«Այո, էլեկտաէներգիայի թանկացումը բեռ է, որ ընկելու է բիզնեսի ուսերին»,- շեշտեց Գ.Մակարյանը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս