Բաժիններ՝

ԱՊՀ երկրների ղեկավարները հոկտեմբերի 16-ին կհանդիպեն Աստանայում

ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստը տեղի կունենա հոկտեմբերի 16-ին Աստանայում, հայտնել է համագործակցության գործկոմի ղեկավար Սերգեյ Լեբեդևը:

Նիստում քննարկվելու են փաստաթղթեր՝ նվիրված ՄԱԿ-ի ստեղծման 70-ամյակին ու Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի 30-րդ տարելիցին:

«Բացի այդ՝ երկրների ղեկավարները կքննարկեն փաստաթղթեր, որոնք կկարգավորեն համագործակցությունը միգրացիայի ոլորտում, մշակույթի, հանցավորության, արտակարգ իրավիճակների կանխարգելման ու հետևանքների ոչնչացման, սահմանների պաշտպանության դեմ պայքարում, քննարկվելու են հարցեր, որ վերաբերելու են ռազմական ոլորտում համագործակցությանը: Փաստաթղթերի մի մասը նախօրեին նախապես քննարկվելու է արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում: Այդ հանդիպմանը նախատեսվում է քննարկել ավելի քան 20 հարց»,- նրա խոսքերը մեջբերում է APA-ն:

Լեբեդևը հավելել է, որ նման հանդիպում ԱՊՀ երկրների վարչապետների մասնակցությամբ տեղի կունենա հոկտեմբերի 30-ին Դուշանբեում, որտեղ կքննարկվի ավելի քան 30 հարց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս