Բաժիններ՝

«Չելսին» քննարկում է Ջոն Սթոունզին 56 մլն եվրոյով գնելու տարբերակը

Մոտ ժամանակները լոնդոնցիների ղեկավարությունը կորոշի, թե արդյո՞ք այդքան անհրաժեշտ է իրենց «Էվերթոնի» պաշտպանը:

Ավելի վաղ «Էվերթոնը» մերժել է «Չելսիի» 3 առաջարկությունները, որոնցից վերջինը հավասար էր 42 մլն եվրոյի:

The Telegraph-ի տեղեկությամբ, «կապույտների» ղեկավարությունը կքննարկի գումարի այն չափը, որը ցանկանում է ստանալ «Էվերթոնը» (56 մլն եվրո): Եթե գործարքը տեղի ունենա, ապա Սթոունզը կդառնա անգլիական ֆուտբոլի պատմության ամենաթանկ պաշտպանը:

2014-15թթ. մրցաշրջանում Սթոունզն անցկացրել է 23 հանդիպում և խփել է 1 գնդակ:

Ջոն Սթոունզը 4 հանդիպում է անցկացրել նաև Անգլիայի հավաքականի կազմում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս