
«Մանչեսթեր Յունայթեդը» Թոմաս Մյուլլերի համար «Բավարիային» կվճարի 85 մլն եվրո

Լուի Վան Գալին պարզապես անհրաժեշտ է տաղանդավոր գերմանացին: Մանկունյանցիները «Բավարիային» նոր հարցում են ուղարկել` մյունխենցիների հարձակվող Թոմաս Մյուլլերի համար առաջարկելով 85 մլն եվրո:
«Կարմիր սատանաների» նախորդ առաջարկը կազմում էր 70 մլն եվրո, որը, սակայն, մերժվել էր «Բավարիայի» կողմից:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է կրկնապատկել գերմանացու աշխատավարձը. անգլիացիները պատրաստվում են Մյուլլերին տարեկան վճարել 10 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը