
Փարիզի թանգարանային համալիրում խոշոր հրդեհ է բռնկվել. ԶԼՄ-ներ

Խոշոր հրդեհ է տեղի ունեցել Փարիզի գիտության ու արդյունաբերության թանգարանային համալիրում, կրակը տարածվել է շինության 6 հարկերում, հայտնում է Figaro թերթը:
Պարբերականի տեղեկություններով՝ կրակը կարող է տարածվել ավելի քան 6 հազար քմ տարածության վրա: Դեպքի վայրում աշխատում է ավելի քան 120 հրշեջ:
Ինչպես հաղորդում է AFP-ն, հրդեհի հետևանքով 2 մարդ է տուժել, զոհեր չկան:
Ներկայում հրդեհի առաջացման պատճառների մասին ոչինչ հայտնի չէ: