Բաժիններ՝

Յենս Ստոլտենբերգը հաջորդ շաբաթ անձամբ կբացի Վրաստանում ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ հաջորդ շաբաթ Վրաստան կժամանի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Այցի ընթացքում կբացվի կազմակերպության ուսումնական կենտրոնը:

«Մեկ շաբաթ անց Վրաստան է ժամանում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Մենք կբացենք ուսումնական կենտրոն: Մեզ համար ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցը շատ կարևոր է: Շատ սպեկուլյացիաներ էին շրջանառվում այդ կենտրոնի բացման կապակցությամբ, որ դա իբր մարզական բազա է:

Դա ուսումնական կենտրոն է մեր զինծառայողների համար, որպեսզի մենք կարողանանք նախապատրաստել մեր զինվորականներին, որպեսզի նրանք համապատասխանեն ՆԱՏՕ-ի չափանիշներին»,- Ղարիբաշվիլիի խոսքերը մեջբերում է RIA Novosti-ն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ստոլտենբերգը Վրաստան կժամանի օգոստոսի 26-27-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս