Իտալիայի մայրաքաղաքում հանդիպելու են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին:
«Իրաքում ու Լևանտում իսլամական պետություն» արմատական խմբավորման զինյալներն իրենց վերահսկողության տակ են առել իրաքյան Սալլահ ադ-Դին նահանգի հյուսիսային հատվածը:
ՔԿՀ-ի երկու դատապարտյալներ վիճաբանություն են ունեցել մեկ այլ դատապարտյալի հետ, երբ վերջինս փորձել է դուրս գալ խցից, երկու դատապարտյալները ետ են կանչել նրան: Երբ երկու դատապարտյալներից մեկը հարցրել է, թե նա ով է, դատապարտյալն ասել է՝ «Կակուլն է»:
«Խնդիրներ եղել են, բոլորը գիտեն, դրա համար նախորդ տարին չի իրականացվել, հիմա և վարչապետը, և կառավարությունը բոլոր խնդիրներով զբաղվում են, մենք չենք կարող մեր պարտավորությունները չկատարել»,- ասաց նախարարը:
Ուժեղ քամու պատճառով Մանկավարժական համալսարանի մայթին եղած հաստաբուն ակացիայի ծառը արմատախիլ է եղել և ընկել մայթին:
Հակակարկտային թվով 36 կայաններից Արագածոտնի մարզի Ոսկեհատ, Ոսկեվազ, Ձորափ, Ագարակ, Փարպի, Ղազարավան, Կարբի, Օհանավան, Արտաշավան, Ուջան գյուղերում իրականացվել են թվով 1483 կրակոց:
Այն 5 րոպեանոց մուլտֆիլմ է, որտեղ աշխարհի լավագույն խաղացողները ձեռնոց են նետում իդեալական կլոններին և փորձում են փրկել ֆուտբոլը:
Մասիս քաղաքի տարածքում իր վարած ավտոմեքենայի մեջ տաքսի ծառայությանը գումար պարտք լինելու հարցի շուրջ վիճաբանել է Արարատի մարզի բնակչուհու հետ, որի ընթացքում 1 անգամ ապտակելով և, նրա մազերից քաշելով`բռնի գործողություններ է կատարել նրա նկատմամբ `պատճառելով ֆիզիկական ցավ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, հունիսի 11-ին` պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով կհոսանքազրկվեն:
Ներկայացնում ենք մի քանի վարժություններ, որոնք կօգնեն կարճ ժամանակում ունենալ գեղեցիկ փորի մկաններ:
Առաջին կրակոցները հնչել են ժամը 13։30-ի սահմաններին Էսկի Ստամբուլ պողոտայի վրա գտնվող հյուրանոցի ավտոկայանատեղիում։ Վիճաբանությունը ծագել ղ ազգությամբ ռուս և վրացի քրեական հեղինակությունների միջև։
2014 թվականի մարտի 31-ի դրությամբ Հայաստանում գործում է թվով 22 առևտրային բանկ։ Ինչպես նշված է ՀՀ Կենտրոնական բանկի առաջին եռամսյակի բանբերում, 22 բանկերից 20-ը ունեն օտարերկրյա փայատերերի մասնակցություն։ Այդ թվում՝ 15 բանկերում օտարերկրյա մասնակցությունը 50%-ից ավելի է, իսկ 12-ում՝ 95%-ից ավելի։
Տխուր դեմքերի պատճառն աղքատությունը կամ կարիքը չեն: Շատերն են վատ ապրում, սակայն մեր երկրում հարուստներն էլ երջանիկ չեն. քաղաքում շրջում են զինված թիկնազորով, վախենում են իրենց կյանքի համար: Գուցե վախենում են անժամանակ մահի՞ց: Իսկ թվում է՝ այնքան երջանիկ են՝ թանկարժեք մեքենաներով, երիտասարդ գեղեցկուհիներով շրջապատված:
Դիտարկմանը, որ Հայր Կոմիտասի ավտոմեքենայի դեպքը կարծես իր դեմ արված քայլ լինի, քանի որ վարկաբեկում է իր անունը, Լ. Բարդակջյանն ասաց. «Բայց ինչո՞ւ է իմ դեմ: Իմ դեմ լիներ՝ իմ մեքենայի ապակիները կջարդեին: Հիմա, եթե նախագահ Օբամայի անունը գրեին, կասեինք՝ Օբամայի դե՞մ էր»:
Ոչ իշխանականները, կարելի է չկասկածել, այնպես կվերահսկեն իշխանությանը, որ նույնիսկ Գլխավոր դատախազության ստաժավոր քննիչները զարմացած կմնան, թե ինչպես կարելի էր «լղոզել» պետական փողերի փոշիացումն ու արժանանալ իշխանության հավանությանը:
Կանայք` կողոպտիչների թիրախում:
Փարիզի բնակիչներն աշխատում են շաբաթական 35 ժամ, այսինքն` տարեկան 1480 ժամ: Լոնդոնաբնակներն աշխատում են տարեկան 1782 ժամ: Լյուքսեմբուրգի բնակիչներն աշխատավայրում են անցկացնում տարեկան 1725 ժամ:
Սա կոչվում է արտաքին քաղաքականություն, որով մեր թշնամի երկիրը զբաղվում է: Ի տարբերություն մեր իշխանությունների, որոնց զբաղվածի արդյունքում է նաև թշնամի երկիրը նման արտաքին քաղաքականություն իրականացնելու խաղաքարտեր ստացել: Խաղաքարտեր, որոնցով խաղն Ադրբեջանի համար, ըստ էության, դարձել է երաշխավորված ելքով խաղ:
Տեղի ունեցավ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորներ` Մհեր Շահգելդյանի և Հովհաննես Մարգարյանի հանդիպումը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի և խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի հետ
Օրենքի տրամաբանությունը սոցապնախարարը կարևորվում է ոչ թե սոսկ աշխատավարձերի բարձրացմամբ, այլ երկրում աշխատանքի միասնական վարձատրության համակարգի ներդրման փաստով:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներն օրերս Բագրատաշենի սահմանային անցակետից բերման են ենթարկել 1969 թ. ծնված Սոնա Հ.-ին:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Կենտրոնական բանկի առաջին եռամսյակի բանբերը, միջազային դրամական փոխանցումների համակարերին մասնակից առևտրային բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով Հայաստանի Հանրապետություն փոխանցումների ծավալը 2014 թ. առաջին եռամսյակում կազմել է 126.0 մլրդ դրամ
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ֆիզիկական ակտիվությունը զգալիորեն նվազեցնում է տարբեր հիվանդություններ ունենալու հավանականությունը։ Մարդիկ ավելի երկար են ապրում և կյանքի ընթացքում ավելի քիչ են հիվանդանում, եթե համադրում են ֆիզիկական ակտիվությունը ճիշտ սնուցման հետ։ Վարժությունները լավ են անդրադառնում սրտի, թոքերի և արյունատար անոթների աշխատանքի վրա, ուժեղացնում, դիմացկուն ու ճկուն են դարձնում ոսկրամկանային համակարգը։ Դրանք նպաստում են նաև աշխատունակության բարձրացմանը և լավ ինքնազգացողությանը։
«Եթե մինչև 2008 թ.–ի համաշխարհային ճգնաժամը մանրածախ առևտրի ծավալների աճը դոլարով կազմում էր 23,8 տոկոս, ապա 2010–2013 թթ.–ին այն կազմել է 4,9 տոկոս, իսկ եթե հաշվի առնենք իրական տվյալներն առանց գնաճի, ապա` 1,4 տոկոս», – ասել է Շաբոյանը։
Վթարի հետևանքով վարորդ Գ. Մարգարայն ու նրա ուղևորներ՝ Դավիթ Գևորգյանը, Արման Ճաղարյանը Վահե Տեր-Վարդանյանը և Ժոռա Ահարոնյանը տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Առհասարակ սիրիահայը միշտ համահայկական բոլոր հարցերում իր օգնությունն է ցույց տվել՝ դրամահավաքների տելետոների, հանգանակություններին միշտ մասնակցել է, և այսօր դժվար է պատկերացնել, որ ինքը՝ սիրիահայը, նման օգնության կարիք ունի, բայց ցույց չի տալիս, չի ուզում` այդ օգնության պահը ողորմություն ընկալվի, բայց մյուս կողմից` էլ կա այդ կարիքը, նայած ինչ ձևով են մոտենում հարցին: Ինքս անձամբ դեմ եմ խղճահարությանը և չեմ ուզում Հայաստանում կամ որևէ այլ տեղ սիրիահային այդ աչքով նայեն: Չեմ ուզում Հայաստանում մտածեն, որ սիրիահայերը եկել են իրենց աշխատատեղերը զբաղեցնելու, իրենց գործը վերցնելու, և այդ առումով լարվածություն առաջանա…
Օրերս ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները Ներքին Կարմիրաղբյուր գյուղից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1989 թ. ծնված Գրիգոր Ն.-ին:
2014 թ. առաջին եռամսյակում ՀՀ տարածքում վճարային քարտերով իրականացվել է 257.1 մլրդ դրամի 5.3 մլն գործառնություն: Այդ թվում` քարտերով անկանխիկ գործառնությունների ծավալը կազմել է 27.2 մլրդ դրամ:
Ալավերդու Դեբեդ թաղամասի մի քանի շենքեր դեռևս խորհրդային տարիներին ջեռուցվում էին շենքերի հարևանությամբ կառուցված կաթսայատան միջոցով: 1990–ականների սկզբից կաթսայատունն այլևս չի գործում:
«Դ!եմ եմ» նախաձեռնության անդամ Լևոն Զաքարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մարդիկ դիմում են իրենց՝ ահազանգելով այն ճնշումների, սպառնալիքների մասին, որ կիրառվում են դիմում գրելու դեպքում. «Հիմա եթե ինձնից փաստեր ուզեք, չեմ ասի, քանի որ իրականում մարդիկ շատ են վախենում , բայց առանձին, երբ այդ հնարավորությունը լինում է, շատ անգամ են ասում (ու մենակ ինձ չէ, մեր շատ ընկերներին), որ իրենց ճնշում են: Մենք մեր այդ հայրենակիցներին ասում ենք` մենք ձեր կողքին ենք, պայքարելու ենք մինչև վերջ: Դիմում եմ մեր իշխանություններին, որպեսզի սթափվեն, ուշքի գան և չբռնանան սեփական ժողովրդին»: