Հայաստանում մանրածախ առևտրի աճի տեմպերը 2010 թ.–ից նվազել են` դառնալով 1,4 տոկոս. «Ամերիայի» ուսումնասիրություն
Ինչպես գրում է ԱՌԿԱ-ն, Հայաստանում մանրածախ առևտրի ոլորտում աճի տեմպերի նվազման միտում է գրանցվել, որոնք վերջին տարիներին կազմել են 1,4 տոկոս` առանց գնաճի: Այս մասին ասել է «Ամերիա» խորհրդատվական ընկերության ավագ վերլուծաբան Արտաշես Շաբոյանը` ներկայացնելով Հայաստանի մանրածախ առևտրի ոլորտում ընկերության անցկացրած երկրորդ ուսումնասիրության արդյունքները։
«Եթե մինչև 2008 թ.–ի համաշխարհային ճգնաժամը մանրածախ առևտրի ծավալների աճը դոլարով կազմում էր 23,8 տոկոս, ապա 2010–2013 թթ.–ին այն կազմել է 4,9 տոկոս, իսկ եթե հաշվի առնենք իրական տվյալներն առանց գնաճի, ապա` 1,4 տոկոս», – ասել է Շաբոյանը։
Երկրում մանրածախ առևտրի ցուցանիշների վրա ազդող հիմնական մակրոտնտեսական գործոնների թվում փորձագետը նշեց ժողովրդագրական իրավիճակը, որը շատ կարևոր է շուկայի այդ հատվածի զարգացման համար։
Այս կապակցությամբ Շաբոյանը նշեց, որ մանրածախ առևտրի անկման միտումները կարող են շարունակվել ոչ այնքան միգրացիայի պատճառով, որքան բնակչության կառուցվածքում 10–20 տարեկան երիտասարդ սերնդի մասնաբաժնի կտրուկ կրճատման պատճառով։
Բացի այդ, ուսումնասիրության համաձայն` արագ սպառման ապրանքների շուկայի ծավալը Երևանում երկու տարվա ընթացքում կրճատվել է մոտ 4 տոկոսով (դոլարային արտահայտությամբ` 6 տոկոսով), ինչը պայմանավորված է այդ ապրանքների համար բնակչության ծախսերի կրճատմամբ, իսկ դա իր հերթին բացատրվում է այլ ծախսերի առաջնահերթությամբ ընդհանուր եկամուտների աճի բացակայության պայմաններում։
Մասնավորապես, 2013 թ.–ի կեսից էականորեն աճել են գազի և էլեկտրաէներգիայի սակագները։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում