Բաժիններ՝

Հուլիսի 1-ից կբարձրանան պետծառայողների աշխատավարձերը՝ կգործի աշխատանքի վարձատրության կանխատեսելի համակարգ. Tert.am

Մի քանի օրից՝ 2014 թվականի հուլիսի 1-ից «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց մասին» օրենքի ուժի մեջ մտնելու արդյունքում (ընդունված է 2013 թվականի դեկտեմբերի 12-ին) Հայաստանում զանգվածաբար կբարձրանան պետական համակարգում աշխատողների աշխատավարձերը, ինչը Հայաստանում տեղի չէր ունեցել 10 տարի շարունակ:

Ինչպես Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, աշխատանքի վարձատրության նոր համակարգի ներդրմամբ ապահովվում է «երկրում պետական բոլոր ծառայողների համար աշխատանքի վարձատրության կանխատեսելի համակարգ»:

Օրենքի տրամաբանությունը սոցապնախարարը կարևորվում է ոչ թե սոսկ աշխատավարձերի բարձրացմամբ, այլ երկրում աշխատանքի միասնական վարձատրության համակարգի ներդրման փաստով: «Որովհետև բազմաթիվ խեղաթյուրումներ, ձևախեղումներ այդ համակարգի ներդրմամբ կանոնակարգվում են և ձևավորում են մոտեցումներ՝ կապելով նվազագույն աշխատավարձի հետ աշխատանքի վարձատրության համակարգը, որը ենթադրում է, որ ցանկացած աշխատանքի վարձատրություն չափի ավելացում նախ համակարգային պիտի լինի: Այսինքն՝ այն չի կարող լինել հատվածային, ըստ ոլորտների և այլն»,-ասաց նա:

Իսկ ահա նոր օրենքի տրամաբանությունը գործակիցն է, որն արտահայտվում է աշխատողի պաշտոնի ու ստաժի համադրմամբ. աշխատավարձի նվազագույն՝ 66.000 դրամ դրույքաչափը բազմապատկվում է այդ գործակցով:

Բարձրաստիճան պաշտոնատար անձ հանդիսացող քաղաքական, հայեցողական և քաղաքացիական պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման ամենաբարձր գործակիցը 20-ն է՝ ՀՀ Նախագահի պաշտոնի դեպքում, ԱԺ նախագահինը՝ 18, ՀՀ վարչապետինը՝ 18, Սահմանադրական դատարանի նախագահինը՝ 16:

Այսինքն՝ ՀՀ նախագահի աշխատավարձը 436.460 դրամից դառնում է 1.320.000 ՀՀ դրամ (66.000 x 20), ԱԺ նախագահինը՝ 1.118.000 դրամ, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահինը՝ 1.056 000 ՀՀ դրամ, մարզպետներինը, որը բազմապատկվում է 10 գործակցով՝ 660.000 ՀՀ դրամ, նախարարինը՝ 12 գործակցի դեպքում՝ 792.000 ՀՀ դրամ։

Նշենք, որ ԱԺ պատգամավորի գործակիցն է 10, հետևաբար պատգամավորները կստանան 660.000 ՀՀ դրամ: Ներկայումս պատգամավորները ստանում են մոտ 300.000 ՀՀ դրամ աշխատավարձ։

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս