Լուկաշենկոյի փոխանցմամբ` Եվրոպան հասկացել է, որ հանգիստ կյանքի գլխավոր երաշխիքն իր հարեւանների համար խնդիրներ չստեղծելն է եւ այնտեղ կրակ չբորբոքելը: «Ինձ հետ գոնե առնվազն բարեւում եւ զրուցում են: Սա արդեն մեծ առաջընթաց է»,-նշել է Լուկաշենկոն:
Վերջին քսան տարում կատարված երեք մեծ հայտնագործությունները՝ Տիեզերքի արագացված ընդլայնումը, Հիգսի բոզոնի հայտնագործումը և վերը նշված ռելիկտային գրավիտացիոն ալիքների բացահայտումը վկայում են արդի ֆիզիկայի և տիեզերագիտության խորը ճգնաժամի մասին։ Փորձով և աստղաֆիզիկական դիտարկումներով բացահայտվում են նոր փաստեր, երևույթներ, որոնք փորձում են նկարագրել, բացատրել, իմաստավորել հին տեսական պատկերացումներով, և դա է՛լ ավելի է խորացնում ճգնաժամը։
«Մեղավոր է ճանաչվել, և չի դատապարտվել միայն այն պատճառով, որ մահացել է. «1962 թվականին Նովոչերկասկ քաղաքում ցույցեր սկսվեցին, և այն ժամանակ Սովետական՝ Խրուշչովյան վարչակարգը, զորք ուղարկեց ցուցարարների դեմ և 26 մարդ սպանվեցին, և դրանից հետո շատ մարդիկ ձերբակալվեցին, և արդեն Խորհրդային միության փլուզումից հետո անկախ Ռուսաստանի դատարանը Նովոչերկասկի դեպքերը դատական պրոցեսի հիմք է դարձրել, գործը կարճել է Խրուշչովի, Միկոյանի և մյուսների նկատմամբ, իհարկե նրանց մեղավոր է ճանաչել, բայց կարճել է նրանց՝ մեղավորների մահացած լինելու պատճառով: Կատինում լեհ զինվորականության գնդակահարության դեպքն է, որտեղ նույնպես միջազգային դատարանի վճիռ կա, որ մարդիկ, այդ թվում՝ Միկոյանը մեղավոր են այս 22 հազար լեհերի սպանության մեջ»
Ալբերտ Ա.-ն հայտարարել է, որ թմրամիջոցը պատրաստել է ներարկման միջոցով օգտագործելու նպատակով:
2014 թ. առաջին եռամսյակի վերջի դրությամբ ՀՀ տարածքում գործող 21 առևտրային բանկերից 19-ը տրամադրել կամ սպասարկել են վճարային քարտեր: Ընդ որում, 19 առևտրային բանկերն էլ անդամակցում են ԱրՔա քարտերով վճարումների միասնական համակարգին:
Սարգսյանների բազմազավակ ընտանիքում 11 երեխա է լույս աշխարհ եկել։ Ծնողները նրանց օրվա ապրուստը հոգալու համար շատ են չարչարվել ու հիմա էլ դժվարությունների մեջ են, բայց ոչ դժգոհում են, ոչ էլ Ջիլիզան լքել են պատրաստվում:
Խարդախություն` բարեգործության անվան տակ:
Պտուղն օգտակար է աթերոսկլերոզի, անքնության, նյարդային համակարգի հյուծվածության, օստեոխոնդրոզի, ռևմատիզմի դեպքում։ Նպաստում է երիկամների աշխատանքի ակտիվացմանը, ունի ցավամոքիչ հատկություններ, պայծառացնում է տեսողությունը, ունի թույլ լուծողական ազդեցություն։ Պտղի հյութը մտնում է մաշկային (փսորիազ, էկզեմա) հիվանդությունների բուժման համար նախատեսված կոմպլեքս միջոցների կազմի մեջ։
Ապահովագրական ընկերությունների ակտիվները եռամսյակի ընթացքում նվազել են 5.0%-ով` 31.03.2014 թ. դրությամբ կազմելով 47.5 մլրդ դրամ, պարտավորությունները նվազել են 10.6%-ով` կազմելով 30.4 մլրդ դրամ: Ընդհանուր կապիտալն աճել է 6.8%-ով` կազմելով 17.1 մլրդ դրամ:
Հունիսի 6-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Մուշի բաժին էր դիմել 1937 թ. ծնված Ռազմիկ Դ.-ն և հայտնել, որ իր շենքի նկուղում անհայտ անձն իր գրպանից բացահայտ հափշտակել է 222.000 դրամ և դիմել փախուստի:
Համացանցում է հայտնվել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի շնորհավորանքը՝ ուղղված իր դստերը՝ Անգելինային: Տեսանյութում բացի Վ. Գասպարյանից այլ շնորհավորանքներ ևս կան:
«Ինչո՞ւ մենք մեր վերջին խաղաքարտը տվեցինք Ռուսաստանին: Ո՞րն էր վերջին խաղաքարտը: Հրաժարվեցինք եվրոպական ինտեգրումից: Հիմա սա էլ տվեցինք, և այլևս հետաքրքիր չենք: Եվ դա օբյեկտիվ է: Ինչո՞վ պետք է հետաքրքիր լինենք: Պուտինի ռեակցիան շատ տրամաբանական էր: Ես ցավում եմ, որ Պուտինը Հայաստանի նկատմամբ հարգալից վերաբերմունք չի ցուցաբերում: Հայաստանն այլևս արժեք չունի Ռուսաստանի համար: Զրո՛ արժեք: Այժմ Ռուսաստանը կփորձի սիրաշահել Ադրբեջանին: Ադրբեջանի ցանկացած պահանջ կկատարվի: Կտեսնեք` մաքսակետ կդնեն»,- ասում է Ստեփան Գրիգորյանը:
Այսօր «Դեմ եմ» նախաձեռնությունը կազմակերպել է իրազեկման ակցիա` վաղը կայանալիք երթի կապակցությամբ: «Դեմ եմ»-ի մասնակիցները կոչ են անում բոլորին մեկ բռունցք դարձած սատարել բազմաթիվ քաղաքացիների, ովքեր ենթարկվում են ճնշումների գործատուների կողմից, որոնք էլ իրենց հերթին իշխանությունների ճնշման ներքո են:
«Մեկ -երկու ամիս առաջ ավելի վատ էր վիճակը, մի քիչ հիմա փոփոխություն է եղել, բայց էդ փոփոխությունը բավարար չէ, որովհետեւ առանձին հարկատեսակների գծով փակել, բերել տոկոսը բարձրացնել են եւ մնացած հարկատեսակներով ցածր պահել, սա սխալ է եւ չի ընդունվում, տեսեք մենք գիտենք, որ գույքահարկը շատ է եղել, գույքահարկի հաշվի բերել փակել են հողի հարկը: Հետաքրքիր է Ախուրյանի պատճառով էսօր հետ ենք ընկնում ընդհանրապես, Աշոցքից էլ ցածր է Ախուրյանը»,-նիստի ավարտին հայտարարել է Շիրակի մարզպետը:
Նրանք նշում են, որ բազմիցս են դիմել տարբեր մարմինների, սակայն խնիրն այդպես էլ լուծում չի ստացել, քանի որ մեկը մյուսի վրա են գցել այն: «Մենք ամեն տեղ էլ դիմել ենք՝ գյուղապետարան էլ, ջրմուղ էլ, հսկիչին էլ, մեկը մյուսի վրա է քցում, ինչպես սովոր են Հայաստանում անել: Ոչ ոք այդ մասին չի մտածում»,- ասում էին նրանք:
Արտաքին աշխարհի նկատմամբ ՀՀ առևտրային բանկերի ու վարկային կազմակերպությունների վարկային պարտավորությունները 2014 թվականի առաջին եռամսյակի վերջին կազմել են 1 154.4 մլն դոլար` նախորդ եռամսյակի վերջի 1 209.6 մլն դոլարի փոխարեն:
Առկա համակարգով քննություններն անհաջող հանձնած դիմորդները կարող են հետագայում իրենց ուժերը փորձել հեռակա համակարգում այն մասնագիտություններով, որոնցով թույլատրված է հեռակա ուսուցումը:
Այս պահին ՀՀ նախագահի նստավայրի դիմացի մայթեզրին բողոքի ակցիա են իրականացնում Վարդենիսի տարածաշրջանի Տրետուք համայնքի մի խումբ բնակիչներ, ովքեր պահանջում են վերանայել Տրետուքում երեկ տեղի ունեցած համայանքապետի ընտրությունների արդյունքները: Գյուղացիները 168.am-ին հայտնեցին, որ ընտրություններին մասնակցել են երկու թեկնածուներ՝ գործող գյուղապետ ի սկզբանե ԲՀԿ-ից առաջադրված Ալիկ Եղիազարյանը և ՀՀԿ-ից առաջադրված Հովհաննես Երանոսյանը: Ըստ գյուղացիների՝ երբ Եղիազարյանն իմացել է, որ Երանոսյանը ՀՀԿ-ի թեկնածուն է, այնպես է արել, որ ինքը հանդես գա որպես ՀՀԿ-ի թեկնածու, իսկ Երանոսյանին սկսել են կոչել թաղային հեղինակություն:
Ոստիկանները պարզել են, որ նշված գյուղում, վիճաբանության ժամանակ, Վոլոդյա Գ.-ին դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է համագյուղացին` 1961 թ. ծնված Վարդան Ս.-ն:
Այսօր՝ հունիսի 10-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 410.99 դրամ։ Երեկվա համեմատ համեմատ ամերիկյան արժույթը զգալի չափով էժանացել է՝ 0.38%-ով կամ 1.56 դրամով։
11-ին, 13-14-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, 12-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 15-ին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:
«Այո՛, 19-րդ դարի 2-րդ կեսին, 20-րդի սկզբին հայ կանայք ընտանիքում ունեցել են բավականին լուրջ խնդիրներ՝ կապված իրավունքների և գործառույթների հետ: Հետո եկավ խորհրդային շրջանն իր ենթափուլերով, որտեղ դարձյալ կային խնդիրներ, բայց նույն Խորհրդային միությունն ուներ նաև որոշակի պոզիտիվ գենդերային քաղաքականություն. դա կնոջ զբաղվածության աճն էր, նոր մասնագիտությունների ի հայտ գալը և այլն: Իսկ անկախացումից հետո իրավիճակը փոխվեց, քանի որ փոխվեցին մեխանիզմները, ընտանիքի նյութական ապահովվածությունը, արժեքային ազդակները և այլն»,- հայ հասարակությունում կնոջ դերի փոխակերպումների մասին է պատմում ԵՊՀ պատմության ֆակուլտետի դոցենտ, ազգագրագետ Մխիթար Գաբրիելյանը:
Նույնականացման քարտեր՝ որոնց վերահսկումն ու տեխնիկական գործընթացները, մեծ հաշվով, բան են մնացել, ճնշումներով մարդկանց ընտրություններին տանելը, որի արդյունքում տեղամասերում ականատես ենք լինում արհեստական կուտակումների և մի օրինակ, որը բոլորին է ցնցել, 23 ընտրատարածքի 59 տեղամասում քվեարկության ժամանակ կիրառվել են թանաքը ցնդող գրիչների, որի արդյուքնում 27 քվեաթերթիկ անվավեր էր ճանաչվել, սակայն վերահաշվարկ կատարելուց հետո պարզվել է, որ հաղթանակ է տարել ոչ իշխանական բլոկի թեկնածուն:
Երևանի Ավետ Ավետիսյան փողոցում, վիճաբանության ժամանակ, մի քաղաքացու կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ հասցնողին Հայաստան տեղափոխեցին Մոսկվա-Երևան չվերթով:
Դրոշի իջեցումից հետո բողոքի ակցիաներ են անցկացվել Թուրքիայի գրեթե բոլոր քաղաքներում, այդ թվում նաև Ստամբուլում՝ կապված այդ փաստի հետ:
Առանձին տուն, լավ պայմաններ ու անհոգ կյանք ունենալու ձգտումն է, որ աթանեցի երիտասարդներին գյուղից դուրս է տանում: Ուզում են քիչ չարչարվել, շատ վաստակել:
Ռասմուսենն ընդգծել է, որ զորավարժությունները՝ որպես այդպիսին, պարտադիր չէ, որ լինեն հարձակողական բնույթի:
Բանկի Խորհուրդը հաստատվել է հետևյալ կազմով` Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյան, Խորհրդի անդամներ Գեորգի Պիսկով, Էդուարդ Զամանյան, Սուրեն Հայրիյան և Հրահատ Արզումանյան:
Բազմաթիվ քաղաքացիներ բողոքում են, որ իրենց բանկային հաշիվների վրա անակնկալ կիրառվում է արգելանք: Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին տվյալ քաղաքացիները հայտնել են, որ նախքան ԴԱՀԿ ծառայության կողմից արգելադրումը Ճանապարհային ոստիկանության կողմից չեն ստացել իրավախախտման և տուգանքի վերաբերյալ ծանուցում:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևը: