Փոխհրաձգություն քրեական հեղինակությունների միջև Թուրքիայում (տեսանյութ)
Ինչպես գրում է «Прайм Крайм» գործակալությունը, նախօրեին թուրքական Էդիրնա քաղաքում բախում է եղել «օրենքով գողերի» երկու թշնամի խմբավորումների միջև։ Դեպքի վայր ժամանակ ոստիկանությունը փորձել է միջամտել և բերման ենթարկել նրանց, սկսվել է փոխհրաձգություն, որի արդյունքում սպանվել է ոստիկանության հատուկ ստորաբաժանման աշխատակից Հուսեյն Իմրագը։
Ըստ Hürriyet թերթի տեղեկությունների՝ հաջողվել է ձերբակալել բախման մասնակիցներից միայն մեկին։
Առաջին կրակոցները հնչել են ժամը 13։30-ի սահմաններին Էսկի Ստամբուլ պողոտայի վրա գտնվող հյուրանոցի ավտոկայանատեղիում։ Վիճաբանությունը ծագել ղ ազգությամբ ռուս և վրացի քրեական հեղինակությունների միջև։
Օրը ցերեկով հնչած կրակոցները խուճապի են մատնել անցորդներին։ Ոստիկանությանը հաջողվել է բերման ենթարկել միայն մեկ հոգու, ով փորձել է փախչել, սակայն նրան վիրավորել են ոտքից։
Գաղտնիք չէ, որ արդեն մի քանի տարի է՝ Թուրքիան դարձել է համար ապաստան մի քանի տասնյակ վրացի և ադրբեջանցի «օրենքով գողերի» համար։ Իսկ վերջերս այն նաև դարձել է հակամարտող կլանների միջև հաշիվները պարզելու վայր։ Գործակալությունը հիշեցնում է, որ 2012 թվականի նոյեմբերին Ստամբուլում վրացի քրեական հեղինակությունները ադրբեջանցի Ռովշան Ջանիևի գլխավորությամբ հարձակվեցին ադրբեջանցի «օրենքով գող» Բաղիշ Ալիևի վրա, ով սպանվեց Օդեսսայում այս տարվա ապրիլին։
Անցած տարվա ամռանը նույն խումբը ծեծի ենթարկեց Գելա Կարդավայի կլանի մի քանի ազդեցիկ քրեական հեղինակությունների։ Դրա հաջորդ օրը Թուրքիայի մայրաքաղաքում դաժանաբար սպանվեց ադրբեջանցի «օրենքով գող» Ալիբալա Համիդովը (Գոջա)։ Ասում են, որ սկզբում նրան ծեծել էին բեյսոլի բիտայով, որից հետո 3 ստուգողական կրակոց էին արձակել։
Այս բոլոր իրադարձությունները, ըստ լուրերի, պայմանավորված են ադրբեջանցի «օրենքով գողերի»՝ Ռովշան Ջանիևի և Նադիր Սալիֆովի (Գուլի) կոնֆլիկտով։ Այս պատմություններին վերջերս խառնվել է նաև մեկ այլ ադրբեջանցի «օրենքով գող» Ալի Հեյդարովը (Ալբերտ Ռիժիյ): Ըստ ամենայնի, տեսանյութի մեջ մասնակիցներին մեկը հենց նա է, որին ներկաներից մեկը գոռում է՝ փախիր, Ալբերտ, փախիր։