
5 արդյունավետ վարժություն փորի մկանների համար (տեսանյութ)

Aroxj.am-ը ներկայացնում է մի քանի վարժություններ, որոնք կօգնեն կարճ ժամանակում ունենալ գեղեցիկ փորի մկաններ: Միաժամանակ նշենք, որ գեղեցիկ փորի մկաններ ունենալու համար միայն վարժությունները բավարար չեն: Հարկավոր է նաև ճիշտ սննդակարգ: Պետք է բացառել քաղցրեղենը, յուղոտ մսի տեսակները, ալկոհոլն ու կարագը: Ձեր սառնարանում միշտ պետք է լինեն, մրգեր, թարմ բանջարեղեն, անյուղ մսի տեսականի, բրինձ ու հավկիթի սպիտակուց:
Այժմ կարող ենք անցնել կոնկրետ վարժություններին: Եվ դրանցից ամենահեշտ կատարվող վարժությունը, այսպես կոչված՝ «պլանակա»-ն է կամ սեփական մարմինը փայտի պես ուղիղ ու ձիգ պահելը: Հենվում եք ձեր արմունկների վրա ու ձեզ պահում եք այքան ուղիղ որքան փայտը կպահեր իրեն: Շատ կարևոր է, որպեսզի ձեր ուսերը ու ողնաշարը լինեն հավասար բարձրության վրա և ուղիղ:
Ավելի մանրամասն դիտեք տեսանյութում: