Հունվարի 20-ին Վաղարշապատի հիվանդանոցում մահացել էր զինծառայող Էդիկ Շահնազարյանը: Նրա մահվան փաստով հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376 հոդվածի 2-րդ մասով (պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):
Երեկ ԱԺ-ում քննարկվում էր 2013թ. բյուջեի կատարողականի հաշվետվությունը: Միակ խմբակցությունը, որը պաշտանապես չի արտահայտել իր տեսակետն այդ հաշվետվության վերաբերյալ, ՕԵԿ-ն էր: Խորհրդարանական քառյակի ներկայացուցիչները թունդ քննադատության են ենթարկել բյուջեն և այն իրականացրած կառավարությանը` Տիգրան Սարգսյանի գլխավորությանբ, իսկ ՀՀԿ-ականներն անտարբեր ալարկոտությամբ ընթերցել են թվեր, թե որքան փայլուն է կատարվել բյուջեն, և ինչպիսի տնտեսական բարձր ցուցանիշներ են արձանագրվել:
«Բարձրացրե՞ց Նազարբաևն այդ հարցը: Հոյակապ է: Ուրեմն վերադառնում ենք իրավական դաշտ և պահանջում ենք այդ հարցը քննարկել իրենց կողմից և կատարել այն, ինչ չեն կատարել»,- 168.am-ի հետ հարցազրույցում ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը` խոսելով Եվրասիական տնտեսական միությանն առանց Լեռնային Ղարաբաղի` Հայաստանի անդամակցման վերաբերյալ Ղազախստանի նախագահի հայտարարության մասին:
Հաշվի առնելով Ռուսաստանի քաղաքական, քաղաքակրթական «զինանոցը», որը սկսվում և ավարտվում է զենքով, դժվար չէ կռահել, թե որ տարբերակով կարող է Ռուսաստանը փոխհատուցել իր կողմից Հարավային Կովկասում ռազմավարական գործընկեր հռչակված Ադրբեջանին՝ Արևմուտքի հետ «խաղեր չտալու» և եվրասիականացման անշեղ ուղին ընտրելու համար:
Թմրամիջոց, ատրճանակ և դանակ` ավտոմեքենաներից:
Բոլոր 12 կետերն էլ արժանի են ուշադրության: Եթե իրոք կառավարությունը այդ 12 կետերն ընդունի, դա բնակչության համար միանշանակ օգտակար առաջարկ է, ուղղակի եթե իրատեսորեն մոտենանք, կարծում եմ՝ դժվար թե էլի ընդունեն: Եթե գոնե 12 կետերի կեսն էլ ընդունեն, առաջարկը օգտակար կլինի, եթե խոսենք բնակչության տեսանկյունից:
«Թանկացման համար կարող են ցանկացած հիմնավորում բերել: Կարևոր է, թե ինչ խնդիր են ուզում լուծել: Բայց բացատրություն չկա, թե ինչու է նման վիճակ ստեղծվել, քանի որ գլխավոր հիմնավորումը կապված է ֆինանսական վատ վիճակի հետ:
Ալավերդու ճոպանուղին դեռևս չի գործում: Ճոպանուղու տնօրինությունը փորձում է վերացնել անսարքությունը, իսկ մինչ այդ ալավերդցի ուղևորները քաղաքի վերևի հատվածից ներքև ու հակառակ ուղղությամբ գնալու համար օգտվում են գերբեռնված 3–րդ համարի երթուղային ավտոբուսներից:
Օրենքը տարածվում է այն անձանց վրա, որոնք բնակվում են ՌԴ տարածքում եւ ռուսական դիպլոմ են ստացել 01.07.2002-ից հետո:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները հունիսի 9-ին, ժամը 23.50-ին, Օղակաձև զբոսայգում վիճաբանելու և միմյանց մարմնական վնասվածքներ պատճառելու համար Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1989 թ. ծնված Աբել Փ.-ին, 1985 թ. ծնված Վահագն Խ.-ին, 1977 թ. ծնված Մհեր Մ.-ին, 1990 թ. ծնված Անդրանիկ Հ.-ին և 1987 թ. ծնված Սամվել Հ.-ին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը «Դեմ եմ»-ի սատարման երթի մասնակիցներին ընդդառաջ դուրս եկավ Կառավարության շենքի մոտ։ Ակտիվիստները բացականչում էին «ամոթ»՝ պահանջելով ճնշումներ չգործադրել կառավարության ենթակայության տակ գտնվող կառույցների վրա։
«ՀԷՑ-ն արդյունքում ընկել է վատ ֆինանսական վիճակի մեջ, որովհետև թանկ է գնել, իսկ իր ծախսերն ու սակագինը նույնն են մնացել: Նաև 5 մլրդ դրամի տարբեր տենդերներ են իրականացվել, որոնք նույնպես շահեկան չեն եղել:
ՀԱՊԿ-ն ունի որոշակի պարտավորություններ Հայաստանի առջև, քանի որ ՀԱՊԿ-ի հիմնադրույթներից մեկը, ինչպես ՆԱՏՕ-ի հիմնադրույթներից մեկն է ասում, ՀԱՊԿ անդամ երկրի նկատմամբ երրորդ երկրի ագրեսիայի, հարձակման դեպքում ՀԱՊԿ անդամ երկրները պետք է պաշտպանեն իրենց անդամ երկրին:
Ի՞նչ է ասել Դմիտրի Կիսելյովը, և ինչո՞ւ է նա եկել Հայաստան: Ըստ էության, նրա ամբողջ ելույթը եղել է հակաամերիկանիզմի դասախոսություն այն մասին, թե որքան վատն է ԱՄՆ-ը և նրա քաղաքականությունը, որ ԱՄՆ-ը փորձում է ամբողջ աշխարհում հաստատել «գլոբալ տիրապետություն», որ այդ երկիրն ամբողջ աշխարհում սփռում է «արյուն և տառապանքներ», որ այդ երկրի ռազմական բյուջեն կազմում է մյուս բոլոր երկրների ռազմական բյուջեների կեսը և օգտագործվում է խաղաղ երկրները ռմբակոծելու և ավերելու վրա: Կիսելյովը զգուշացրել է նաև, որ ԱՄՆ-ը օգտագործում է այլ երկրներում գործող հասարակական կազմակերպություններն այդ երկրներում քաոս և անիշխանություն կազմակերպելու, այդ միջոցով ոչ ցանկալի իշխանություններին հեռացնելու և դրանց փոխարեն խամաճիկ իշխանություններ կարգելու համար:
«Դեմ եմ պարտադիրին» հասարակական շարժման անդամներն ահազանգ են ստացել, որ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրինությունը հրաժարվում է ընդունել աշխատողների դիմումները պարտադիր կուտակային պահումներ չկատարելու պահանջով: Ֆեյսբուք սոցցանցի մի օգտատեր է նամակ գրել «Դեմ եմ»-ի անդամներից Կարեն Հարությունյանին՝ տեղեկացնելով, որ բժշկական կենտրոնից պարտադիր կուտակային պահումներ չկատարելու դիմումներ են ներկայացրել բժշկական կենտրոնի գրեթե բոլոր բուժաշխատողները:
«Պահել եւ մեծացրել եմ իմ ամուսնու երեխաներին, ունեցել եմ շատ թոռնիկներ, ովքեր այսօր արդեն ծնող են, կարոտում եմ, բայց չեն գալիս, ինչ անեմ, ինձ մոռացել են, բայց ամեն օր աղոթում եմ նրանց համար»:
Հունիսի 10-ին, ժամը 12.50-ին, ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը, «աջ դաստակի ջնջխված վերք և պոլիտրավմա» ախտորոշմամբ, տնից հիվանդանոց է տեղափոխել 1926 թ. ծնված Աստղիկ Սարոյանին, որը չի կարողանում հայտնել վնասվածքը ստանալու հանգամանքները:
Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 1 միլիոն դոլար։ Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի միջին գինը կազմում է 410 դրամ, վաճառքինը՝ 414 դրամ։
մերիկայի Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ-ի Կոնգրեսի Եվրոպայում անվտանգության և համագործակցության հանձնաժողովի լսումներին ընդառաջ հորդորել է Միացյալ Նահանգների օրենսդիրներին ուշադրություն դարձնել «Ադրբեջանի պետական մարմինների կողմից հակահայկական տրամադրությունների հրահրման, անհանդուրժողականության և բռնությունների վրա»:
«Ինձ չեն գնահատում: Չգիտեն, թե ինչ են կորցնում: Ես այս մոլորակի ամենատաղանդավոր մարդն եմ, ինձ նմանը չկա: Երեք տարեկանում ստեղծել եմ տառերը, կարող եք գալ ու կաբինետում տեսնել դրանք: Չորս տարեկանում գիրք եմ հրապարակել: Ստեղծել եմ մարտարվեստ՝ «չիբու» անունով: Ավելի քան 170 գրքերի հեղինակ եմ, Հայաստանի համար այսքան բան եմ արել ու ինձ չեն գնահատում»,- ասել է նա:
Այս պահին «Դեմ եմ» ակցիայի մասնակիցները երթով Աբովյան փողոցով շարժվում է դեպի Հանրապետության հրապարակ: «Դեմ եմ»-ի անդամ Դավիթ Մանուկյանը հայտարարեց. «Գնում ենք Հանրապետության հրապարակ, որպեսզի այնտեղից դիմենք մեր կառավարությանը և ասենք, որ նրանց գործունեությանը 5 բալանոց սանդղակից 2 ենք նշանակում»:
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով հունիսի 22-23-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Երևանում Սերգեյ Լավրովին կընդունի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը, կկայանան Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների բանակցությունները:
«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները շարունակում են գործընկերների կողմից տրամադրված օգնությունը բաժանելու և տեսանյութեր պատրաստելու նպատակով այցելել սոցիալապես առավել ծանր վիճակում հայտնված ընտանիքներին:
«Դեմ եմ»-ի ակցիայի ժամանակ ոստիկանները պարբերաբար դիմում են «Դեմ եմ»-ի անդամներին, որպեսզի նրանք իրենց երթի ընթացքում ամբողջ Աբովյան փողոցի մի հատվածը ազատ թողնեն: Սակայն «Դեմ եմ»-ի մասնակիցները չեն համաձայնում՝ ասելով, թե դա անհնար է, քանի որ երթի մասնակիցները շատ են:
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայուղների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` Աստղաձոր գյուղից բերման է ենթարկվել 1967 թ. ծնված Նարմբեկ Ա.-ն:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանին, ՀՊՃՀ պրոֆեսոր Վլադիմիր Մովսիսյանին և ՀՊՃՀ ռեկտորի խորհրդական Մուրադ Մուրադյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է հախճապակու արտադրությամբ զբաղվող իտալական Ceramisia ընկերության փոխնախագահ Ֆեդերիկո Պոլիդորիին: Իտալական ընկերության փոխնախագահը վարչապետին է ներկայացրել իրենց կողմից Հայաստանում նախատեսվող ներդրումային ծրագիրը: Մասնավորապես, Ֆեդերիկո Պոլիդորին նշել է, որ աշխատանքներ են տարվում առաջիկայում մեր երկրում հախճապակու արտադրությամբ զբաղվող գործարան կառուցելու ուղղությամբ, որի արտադրանքը կարտահանվի նաև արտերկիր:
Ճոճկանի այգիներում այս օրերին սկսված է կեռասի ու բալի բերքահավաքը: Ճոճկանի տնամերձերում ու դաշտերում ընդհանուր առմամբ շուրջ 15 հա կեռասի, 10 հա էլ բալի այգի կա:
«Դեմ եմ»-ի երթի ժամանակ Կորյուն փողոցի վրա երթի մասնակիցների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցան բախումներ: Ոստիկանները «Դեմ եմ»-ի մասնակիցներին հորդորեցին, որպեսզի երթուղին նեղացնեն, սակայն «Դեմ եմ»-ի անդամները պատասխանեցին, որ «մի ամբողջ ճանապարհ» ազատ են թողել: «Դեմ եմ»-ի անդամների խոսքով՝ ոստիկանները արհեստականորեն են փակել ճանապարհը: «Դեմ եմ»-ի անդամներից ոմանք նստեցին ճանապարհին՝ մտածելով, որ ոստիկանները չեն թողնում […]
«Հայաստանից ինչ-որ հնարավոր էր վերցնել՝ արդեն վերցված է, և արդեն նրա հետ վարվում են բացասական էմոցիոնալ ոլորտում, ինչի օրինակն է Ղազախստանի նախագահի պահվածքը: Ինչու՞ ենք մենք գնում Եվրասիական միություն, եթե այնտեղ հավաքվում են մեր թշնամիները, և եթե դա ո´չ տնտեսական ո´չ էլ անվտանգության խնդիր չի լուծում մեզ համար»,- ասաց Աղասի Ենոքյանը: