Այսօր Հռոմում Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցելու են ՌԴ-ի ու Իրանի ներկայացուցիչները

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Հռոմում Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցելու են Ռուսաստանի ու Իրանի ներկայացուցիչները: Իտալիայի մայրաքաղաքում հանդիպելու են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին:

Իրանցի դիվանագետները շարունակում են իրենց եվրոպական շրջագայությունը՝ կապված հունիսի 16-ին Վիեննայում «Վեցյակի» հետ մեկնարկելիք բանակցային հերթական փուլի նախապատրաստման հետ:

Նախօրեին Իրանի ներկայացուցիչները Ժնևում երկու օր բանակցել են ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ, որոնց ավելի ուշ միացել են ԵՄ-ի ներկայացուցիչները: Բացի այդ, քննարկում է անցկացվել Իրան-Ֆրանսիա ձևաչափով:

Տեսանյութեր

Լրահոս