Վճարային քարտերով իրականացվել է 257 միլիարդ դրամի գործառնություն
2014 թ. առաջին եռամսյակում ՀՀ տարածքում վճարային քարտերով իրականացվել է 257.1 մլրդ դրամի 5.3 մլն գործառնություն: Այդ թվում` քարտերով անկանխիկ գործառնությունների ծավալը կազմել է 27.2 մլրդ դրամ: Նշված անկանխիկ գործառնությունների ծավալում ինտերնետ միջավայրում իրականացված գործառնությունների ծավալը կազմել է 6.0 մլրդ դրամ (այդ թվում` էլեկտրոնային առևտուրª 1.5 մլրդ դրամ, քարտից քարտ փոխանցումներ` 4.5 մլրդ դրամ): Քարտերով իրականացված անկանխիկ վճարումների ծավալը նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ավելացել է 32%-ով և կազմել է քարտային գործառնությունների 11%-ը:
ԱրՔա քարտերով կատարված գործառնությունների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 22%-ով, իսկ քանակը` 12%-ով:
ՀՀ-ում գործող, ինչպես նաև արտասահմանյան բանկերի կողմից թողարկված քարտերով Հայաստանում իրականացված գործառնությունների ծավալը 2013 թ. առաջին եռամսյակի համեմատ աճել է 14%-ով (կազմել է 257.1 մլրդ դրամ), իսկ քանակն ավելացել է 21%-ով (կազմել է 5.3 մլն): Միևնույն ժամանակ, ՀՀ-ում գործող բանկերի կողմից թողարկված քարտերով արտասահմանում կատարված գործառնությունների ծավալը և քանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են համապատասխանաμար 11%-ով և 18%-ով` կազմելով 17.5 մլրդ դրամ և 343 հազար:
ՀՀ-ում գործող, ինչպես նաև արտասահմանյան բանկերի կողմից թողարկված VISA քարտերով Հայաստանում իրականացված գործառնությունների ծավալը 2013 թ. առաջին եռամսյակի համեմատ ավելացել է 3%-ով (3.2 մլրդ դրամով) (քանակն ավելացել է 24%-ով (446 հազարով)), MasterCard-ով կատարված գործառնությունների ծավալն ավելացել է 42%-ով (15.0 մլրդ դրամով) (քանակն ավելացել է 29%-ով (244 հազարով)), միջազգային այլ քարտերով կատարված գործառնությունների ծավալն ավելացել է 8%-ով (1.3 մլրդ դրամով):
ՀՀ-ում գործող առևտրային բանկերի կողմից թողարկված VISA քարտերով արտասահմանում կատարված գործառնությունների ծավալը նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ աճել է 17%-ով (1.4 մլրդ դրամով) (քանակը աճել է 22%-ով (38 հազարով)), MasterCard-ով կատարված գործառնությունների ծավալը նվազել է 5%-ով (266 մլն դրամով) (քանակը աճել է 11%-ով (12 հազարով)), իսկ միջազգային այլ քարտերով կատարված գործառնությունների ծավալն աճել է 37%-ով (515 մլն դրամով):