Համապատասխան հրամանն ուղարկվել է Կոնգրեսին:
ԵՊՀ հիմնադրման 95-ամյակի կապակցությամբ այսօր անցկացված գիտխորհրդի հանդիսավոր նիստի ընթացքում համալսարանականներին հանձնեցին ՀՀ նախագահի, վարչապետի, ԿԳՆ-ի և ԵՊՀ-ի մեդալներ ու շնորհակալագրեր:
ԵՊՀ 95-ամյակին նվիրված տոնական միջոցառումների շարքում այսօր տեղի ունեցավ ԵՊՀ գիտխորհրդի հանդիսավոր նիստ, որի օրակարգում ընդգրկված էին բացառապես շնորհավորանքներ ու պարգևատրումներ:
Այս մասին երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրին:
Ինչպես այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, կա երկու հիմնական բան՝ ՀՀ քաղաքացիների և տնտեսվարողների համար պետք է լինի որոշակի կանխատեսելիություն, որովհետև բացառված չէ, որ վեց ամիսը մեկ կամ մեկ տարի հետո կարող է նորից նույն պատկերը լինի:
«Ինձ համար Մայր բուհը միշտ երիտասարդ է, չնայած 95 տարեկան է: Սա պատկառելի տարիք է, միաժամանակ տարիք, որը հնարավորություն է տալիս երիտասարդական եռանդով և նախաձեռնողականությամբ ձգտելու դեպի ապագա, նախանշելու նոր նպատակներ և հասնելու դրանց, որովհետև բուհն ամեն տարի ուսանողական այնպիսի էներգիա և ավյուն է ստանում, որ նրա զարկերակը միշտ տրոփում է աշխույժ ու ակտիվ»,- ասաց ԱԺ նախագահը:
«Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի հրամանատար, ազատամարտիկ Սմբատ Այվազյանին կհուղարկավորեն Եռաբլուր պանթեոնում:
«Մտանք նույնիսկ ղեկավարության մոտ, ասաց` ես պետական մարմին եմ, ես պետության օրենքով եմ շարժվում, դուք պետք է մտնեք պարտադիրի տակ»,- ասաց աշխատակիցներից մեկը, ում անունը հայտնի պատճառներով կայքը չի հրապարակում։
Նիստին մասնակցում են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը, թուրք-քրդական հաշտեցման գործընթացը համակարգող Բեշիր Աթալայն ու Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանը:
Վրացի գործընկերների հաղորդմամբ՝ աշխատանքների ավարտն ակնկալվում է հունիսի 14-15-ն ընկած ժամանակահատվածում, եթե նոր խոչընդոտներ ի հայտ չգան:
Նախիջևանի բնակիչները նույնպես հերքել են «հայերի հետ կատաղի մարտերի» մասին տեղեկատվությունը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանը հունիսի 11-ին հանդիպեց «Հյուսիս-հարավ» ներդրումային ծրագրի շինարարական աշխատանքներն իրականացնող «Կորսան Կորվիամ Կոնստրուկսիոն» ընկերության և շինարարական աշխատանքների վերահսկումն իրականացնող «Սաֆեժ-էպտիսա» ընկերության ներկայացուցիչներին։
Մեր բանակցությունների օրակարգը հագեցած էր. կառուցողական քննարկում ունեցանք ինչպես հայ-ավստրիական հարաբերությունների, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրների շուրջ:
Ընդհանուր առմամբ, պատանդ է վերցվել հյուպատոսության առնվազն 45 աշխատակից, այդ թվում նաև գլխավոր հյուպատոս Օզթուրք Յըլմազը և մի շարք դիվանագետներ:
Ալաա Աբդել Ֆաթթահն առաջիններից մեկն է, ով Եգիպտոսում սկսել է վարել քաղաքական բլոգներ, որոնցում նա քննադատում էր կառավարության գործողությունները:
Հունիսի 11-ին, ժամը 14.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ-1 թաղամասի թիվ 35/1 տան բակում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Բրազիլիայում ֆուտբոլի Աշխարհի առաջնությունն անցկացվելու է հունիսի 12-ից մինչև հուլիսի 13-ն ընկած ժամանակահատվածում:
«ՓՄՁ-ները և խոշոր բիզնեսը պետք է օժանդակեն տնտեսության զարգացմանը, իսկ կառավարությունը սատարի ձեզ՝ աշխատելու համար, որպեսզի կարողանաք հարկեր վճարել: Մեր քննարկումները, հանդիպումները պետք է լինեն շարունակական: Կառավարության ուշադրության կենտրոնում առաջին հերթին լինելու է տնտեսությունը և դրան զուգահեռ մենք պետք է յուրաքանչյուր ՓՄՁ-ի համար լինենք ուշադիր և զարգանալու հնարավորություն տանք»,- ամփոփելով նիստը՝ նշել է կառավարության ղեկավարը:
Հայաստանը հյուրընկալել է Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարներին: Հունիսի 11-ին Երևանում անցկացվել է Մաքսային միության անդամ երկրների մաքսային ծառայությունների միավորված խորհրդի 11-րդ նստաշրջանը: Նիստին մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի մաքսային ծառայությունների ղեկավարները: 11-րդ նստաշրջանի կազմակերպումն ստանձնած Հայաստանի պատվիրակությունը, ինչպես նաև Ղրղզստանի մաքսային ծառայության ներկայացուցիչները մասնակցել են դիտորդի կարգավիճակով: Խորհուրդը քննարկել է ՄՄ անդամ երկրների մաքսային ծառայությունների առաջարկներն ու նախագծերը, հստակեցրել գործունեության առանձին ուղղությունները և լուծել փաստաթղթերի կազմման հետ կապված տեխնիկական հարցեր:
«Որևէ մի մարդ ուրախ կլինի՞, որ սակագին է բարձրանում: Մենք՝ որպես ՀԾԿՀ, ունենք հստակ, օրենքով ամրագրած գործառույթներ, որոնց համաձայն պարտավորված են ապահովել մեր լիցենզավորված ընկերություների ֆինանսական կայունությունը»,- ասաց Նազարյանը:
ԼՂՀ վարչապետը այսօր ներկա է գտնվել «Արցախկապ» փակ բաժնետիրական ընկերության ընդհանուր ժողովին, որի ընթացքում ներկայացվել է 2013թ. կատարված աշխատանքների և կառավարության` 2008թ. հաստատած ծրագրի իրագործման ընթացքի վերաբերյալ հաշվետվություն:
Այսօր, ընտրական բարեփոխումների նպատակով քաղաքական կոնսուլտացիաներ անցկացնելու շրջանակներում, տեղի ունեցավ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Մհեր Շահգելդյանի և Հովհաննես Մարգարյանի հանդիպումը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի և խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Էլինար Վարդանյանի և Ստեփան Մարգարյանի հետ:
Ի վերջո Երևանում «Արարատ-73»-ի հաղթանակները հավերժացնող հուշարձան կտեղադրվի: Նախաձեռնության հեղինակները լեգենդար ֆուտբոլիստներն են, իսկ հովանավորը՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը:
Ուկրաինան հույս ունի, որ մոտ ժամանակներում կստորագրի նաև Եվրամիության հետ Ասոցացման պայմանագրի երկրորդ մասը` Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը: Այս մասին այսօրվա ասուլիսում տեղեկացրեց Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան:
Շիրակի Մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է Շեկոյի՝ Արտյոմ Կարապետյանի սպանության գործով դատալսումը:
Զորահավաք է հայտարարվել նաև Իրաքի շիական ոստիկանությունում:
Ինչպե՞ս է Ուկրաինայի իշխանությունը պատրաստվում կարգավորել իրավիճակը Ուկրաինայի հարավ-արևելյան շրջաններում, որտեղ շարունակվում են բախումները բանակի և զինյալների միջև: Այսօրվա ասուլիսում պատասխանելով մեր այս հարցին` Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան հիշեցրեց, որ այդ խնդրին երդմնակալության օրը անդրադարձել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոն:
ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը՝ խոսելով Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների մասին, ասել է. «Հընգերներ ենք, քուրիկ ջան, նորմալ հընգերներ ենք»:
«Մայիսի 25-ին կայացան նախագահական ընտրությունները, և բառացիորեն երկու օր անց Հայաստանի նախագահը շնորհավորեց նորընտրին նախագահ պարոն Պորոշենկոյին` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ուկրաինան դա գնահատեց որպես բարեկամական քայլ, և այդ շնորհավորանքով Հայաստանը ճանաչեց ընտրությունները և դրա արդյունքները, այդ իսկ պատճառով դեսպանը վերադարձավ Հայաստան»,- ասաց Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան:
Այն, ինչ տեղի ունեցավ Մոսուլում, բնականաբար, միայն հայերի դեմ չէր ուղղված, այլ ընդհանրապես սա ոտնձգություն էր ամբողջ Իրաքի բնակչության դեմ: Ծայրահեղականները, ուր էլ ներխուժում են, անմիջապես պարտադրում են իրենց իշխանությունն ու օրենքները: Դե իսկ քրիստոնյաներն էլ ինքնաբերաբար դեմ են կանգնում նման պարտադրանքներին: Նրանք գաղթեցին՝ լքելով տասնամյակներով կառուցած իրենց տներն ու աշխատավայրերը: Ի դեպ, քրիստոնյաների հետ գաղթել են նաև չափավոր իսլամներ, որոնք նույնպես չեն դիմացել զինյալների պահանջներին: