Բաժիններ՝

Հակակարկտային կրակոցներ` Արագածոտնի, Արարատի եւ Արմավիրի մարզերում

ՀՀ ԱԻՆ ՄԵՎԱՆԾ-ը տեղեկացնում է, որ հունիսի 10-ին, ժամը 18.07-ից մինչև 18.51-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱԻՆ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային թվով 36 կայաններից Արագածոտնի մարզի Ոսկեհատ, Ոսկեվազ, Ձորափ, Ագարակ, Փարպի, Ղազարավան, Կարբի, Օհանավան, Արտաշավան, Ուջան գյուղերում իրականացվել են թվով 1483 կրակոց:

Հունիսի 10-ին, ժամը 21.22-ից մինչև 21.40-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱԻՆ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային թվով 17 կայաններից Արարատի մարզի Արմաշ, Սուրենավան, Արարատ, Ավշար, Նոյակերտ գյուղերում իրականացվել են թվով 2179 կրակոց:

Հունիսի 10-ին, ժամը 17.20-ից մինչև 21.10-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱԻՆ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային թվով 66 կայաններից Արմավիրի մարզի Տալվորիկ, Վանանդ, Արաքս, Արմավիր, Հացիկ, Քարակերտ, Արգինա, Շենիկ, Կողբավան, Արտամետ գյուղերում իրականացվել են թվով 16545 կրակոց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս