Ծեծկռտուք «Սևան» քրեակատարողական հիմնարկում. երկու դատապարտյալներ ոտքերով հարվածել են մեկ այլ դատապարտյալի

Դատարան է ուղարկվել «Սևան» քրեակատարողական հիմնարկի երկու կալանավորների դեմ հարցուցված քրեական գործը: Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից, ըստ մեղադրանքի՝ 25-ամյա երիտասարդը, 2 տարի 6 ամիս ազատազրկման դապարատված լինելով, պատիժը կրել է ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ-ում: Ըստ մեղադրանքի՝ նույն ՔԿՀ-ի երկու դատապարտյալներ վիճաբանություն են ունեցել մեկ այլ դատապարտյալի հետ, երբ վերջինս փորձել է դուրս գալ խցից, երկու դատապարտյալները ետ են կանչել նրան: Երբ երկու դատապարտյալներից մեկը հարցրել է, թե նա ով է, դատապարտյալն ասել է՝ «Կակուլն է»: 25-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ սյդ պահին , հարվածներ հասցնելու որևէ դրդապատճառներ չունենալով, խուլիգանական դրդումներով՝ իր անձի «առավելությունը» երկու անձնանց հետ վիճած դատապարտյալի՝ որպես ՔԿՀ դատապարտյալի նկատմամբ ընդգծելու, նրան նվաստացնելու, «առավելությունը» ՔԿՀ-ում ի ցույց դնելու և իր վարքագծով մյուսներից առանձնանալու նպատակով, դիտավորությամբ բռունցքով հարվածել է դառտապարտյալի դեմքին, որից վերջինը վայր է ընկել:

Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև 23-ամյա մեկ այլ երիտասրդի: Ըստ մեղադրանքի՝ դատապարտյալի՝ գետնին ընկնելուց հետո երկու մեղադրյալները միասնական դիտավորությամբ շարունակել են ոտքերով հարվածներ հասցնել նրա մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ, այդ թվում` աջակողմյան 4-րդ և 5-րդ կողոսկրերի կոտրվածքներ` վերջինի առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս, առողջության տևական քայքայումով:

Նրանց մեղադրանք է առաջադրվել խուլիգանական դրդումներով դիտավորությամբ աֆռողջությանը միջին ծանրության վնասվածք պատճառելու համար, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից (ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետեր):

Տեսանյութեր

Լրահոս