Բաժիններ՝

Քանի բանկ, գրավատուն ու փոխանակման կետ կա Հայաստանում

2014 թվականի մարտի 31-ի դրությամբ Հայաստանում գործում է թվով 22 առևտրային բանկ։ Ինչպես նշված է ՀՀ Կենտրոնական բանկի առաջին եռամսյակի բանբերում, 22 բանկերից 20-ը ունեն օտարերկրյա փայատերերի մասնակցություն։ Այդ թվում՝ 15 բանկերում օտարերկրյա մասնակցությունը 50%-ից ավելի է, իսկ 12-ում՝ 95%-ից ավելի։

Նշենք նաև, որ հայաստանյան առևտրային բանկերի մեծ մասը՝ 17-ը, ըստ կազմակերպաիրավական ձևի, ՓԲԸ-ներ են։ Վերը նշված տվյալները նույնն են 2012 թվականից ի վեր. չի փոխվել ոչ բանկերի թիվը, ոչ կազմը չի փոխվել։

Փոխարենը՝ վարկային կազմակերպությունների թիվն ավելացել է մեկով և դարձել 33։ Ի տարբերություն բանկերի՝ վարկային կազմակերպություններում օտարերկրյա կապիտալի մասնակցության տեսակարար կշիռն այնքան էլ մեծ չէ։ Օտարերկրյա մասնակցություն ունեն 33 վարկային կազմակերպություններից 13-ը։

Մեկով ավելացել է նաև ապահովագրական ընկերությունների թիվը և դարձել 8, որոնցից օտարերկրյա մասնակցություն ունեն 4-ը։

Հանրապետությունում գործող գրավատների քանակը ավելացել է 6-ով և կազմել 149։

Իսկ արտարժույթի փոխանակման կետերի քանակը նվազել է։ Եթե 2012-ի վերջին Հայաստանում գործում էր 238 փոխանակման կետ, այս տարվա առաջին եռամսյակի վերջին դրանց թիվը նվազել է մինչև 225։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս