Նախարարը Գյումրիում դադարեցված բնակարանաշինության հարցի պատասխանը չունի. ԳԱԼԱ

ԳԱԼԱ-ի խնդրանքով ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, անդրադառնալով Գյումրիում դադարեցված բնակարանաշինությանը, ասել է. «Մենք դրանով զբաղվում ենք հիմա և հայտարարել ենք, որ մոտ ամիս, ամիս ու կես հետո լիարժեք կպատասխանենք Գյումրիի մասով: Այս պահին Ախուրյանում աշխատանքներ գնում են, սկսվել է երեք շենքերինը՝ Ախուրյանի, գյուղական բնակավայրերում, Լոռիի որոշակի իմաստով, սկսվել է, իսկ ինչ վերաբերում է Գյումրիին, մենք դրա հետ կապված մոտ ամիս, ամիս ու կես հետո կասենք»:

Նախարարից հետաքրքրվեցինք, թե պետությունը շինարարական աշխատանքներ իրականացնող ընկերության՝ «Գլենդել Հիլզ»-ի նկատմամբ ֆինանսական պարտավորվածություն ունի՞, թե՞ ոչ, այս պարագայում ևս նախարարը խոստացավ պատասխանել միայն մեկ ամիս անց: Հիշեցնենք, շուրջ մեկ տարի առաջ նախկին նախարար Սամվել Թադևոսյանը Գյումրիում վստահեցրեց, որ պետությունը «Գլենդել Հիլզ»-ի նկատմամբ ֆինանսական պարտավորություններ չունի:

«Խնդիրներ եղել են, բոլորը գիտեն, դրա համար նախորդ տարին չի իրականացվել, հիմա և վարչապետը, և կառավարությունը բոլոր խնդիրներով զբաղվում են, մենք չենք կարող մեր պարտավորությունները չկատարել»,- ասաց նախարարը: Հետաքրքրվեցինք նաև, թե պարզաբանումների բացակայությունը թույլ է տալիս ենթադրել, որ կոռուպցիոն ռիսկերի հարց կա. «Ո՛չ, կոռուպցիայի խնդիր չկա, ընդհանրապես, ուղղակի խնդիրը այնպիսին է, որ մենք պետք է հասցնենք իրավիճակը լիարժեք տիրապետել: Կարծում եմ շատ կարճ ժամանակից կտիրապետենք և լուծումները կտանք»,- եզրափակեց նախարարը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս