Իրաքի կառավարությունը խորհրդարանից պահանջել է ողջ երկրում մտցնել արտակարգ դրություն
Al-Hadath հեռուստաալիքի փոխանցմամբ՝ «Իրաքում ու Լևանտում իսլամական պետություն» արմատական խմբավորման զինյալներն իրենց վերահսկողության տակ են առել իրաքյան Սալլահ ադ-Դին նահանգի հյուսիսային հատվածը: Դրանից առաջ զինյալները գրավել էին նահանգի կենտրոն Քիրքուքից դեպի հարավ ու արևմուտք ընկած շրջանները, ինչպես նաև երկրի հյուսիսում գտնվող Մոսուլ քաղաքը:
Զինվորականներն ու տեղաբնակները հապճեպ լքել էին քաղաքը: Սուննի իսլամականները բանտերից ազատ էին արձակել ավելի քան 2000 բանտարկյալի: Ի պատասխան իսլամականների այդ գործողությունների՝ Իրաքի կառավարությունը խորհրդարանից պահանջել է ողջ երկրում մտցնել արտակարգ դրություն: