Բաժիններ՝

Լևոն Բարդակջյանը՝ Հայր Կոմիտասի ավտոմեքենայի ապակիները ջարդելու մասին. Եթե նախագահ Օբամայի անունը գրեին, կասեինք՝ Օբամայի դե՞մ էր

Վերջերս մամուլում տարածված հրապարակումների համաձայն` Հայր Կոմիտաս Հովնանյանի ավտոմեքենայի վրա հարձակում էր եղել՝ ջարդել էին ավտոմեքենայի ապակիները, գողացել էին նվագարկիչը՝ թողնելով այսպիսի մի գրություն. «Որտեղ քոնը կասես, էնդեղ էլ Բարդակջյանինը»: Հիշեցնենք, որ խոսքը Երևանի Ավետարանական եկեղեցու հովիվ, վերապատվելի Լևոն Բարդակջյանի մասին է:

Aysor.am-ի հետ զրույցում Հայր Կոմիտասը նշել էր, թե սա խոսում է այն մասին, որ քրիստոնեական սիրո գաղափարախոսությունը հասել է այնտեղ, որ մարդիկ նոր խաչակրաց արշավանք են սկսել միմյանց դեմ. «Սկսում ես մտածել, որ Քրիստոսի սիրո քարոզչությունը ոչ թե ժողովրդին տանում է դեպի փրկության, այլ փրկության անվան տակ՝ դեպի ատելություն»:

Hayr Komitasi meqena (2)

168.am-ի հետ զրույցում Լևոն Բարդակջյանը նշեց, որ այն, թե ինչու է Հայր Կոմիտասն իրեն կասկածում, պետք է նրանից հարցնենք: Հարցին, թե՝ ի՞նչ է նշանակում Հայր Կոմիտասի ավոտմեքենայում թողած գրությունը, Լ. Բարդակջյանը պատասխանեց.

Կարդացեք նաև

«Չեմ կարող ասել, կարող եմ ենթադրել: Հայր Կոմիտասը վերջերս հեռուստաընկերություններից մեկի հաղորդման ժամանակ, մեր եկեղեցու հետ կապված մահափորձի դեպքի մասին, բացահայտ ասել է, որ այդպիսի բան չի եղել, հեքիաթ պատմեցին` այդպիսի բան չկա, Բարդակջյանն ինչ-որ խոհարարի մասին է պատմում:
Այդպիսով, նա մեր ողջ պետական իշխանության իրականությունն ընդունելով և իրականությունը թաքցնելով, մամուլին սխալ տեղեկանք տալով՝ արժեզրկում է մեր պետությունը, մեր Ոստիկանությունը, մեր Դատախազությունը»:

Hayr Komitasi meqena (3)

Մենք հետաքրքրվեցինք, թե Ոստիկանությունից դիմե՞լ են Ավետարանական եկեղեցուն այս հարցով, և Լ. Բարդակջյանն ասաց, որ դիմել են, և իր փաստաբանն է զբաղվում այս հարցով. «Մենք Հայաստանի օրենքով սահմանված կարգով քայլեր ենք անում, և ասեմ, որ առաջին 3 քրեական գործերի դեպքում ոստիկաններն էլ սխալ գործեցին, և մեր հետամուտ լինելու արդյունքում՝ նրանց սխալ որոշումները սրբագրեցին և դրանից ելնելով՝ կայացրեցին ճիշտ որոշումներ: Դժբախտաբար, Ոստիկանության քայլերին էլ չենք վստահում, և իմ փաստաբանն այդ հարցով զբաղվում է Ոստիկանության հետ»:

Դիտարկմանը, որ Հայր Կոմիտասի ավտոմեքենայի դեպքը կարծես իր դեմ արված քայլ լինի, քանի որ վարկաբեկում է իր անունը, Լ. Բարդակջյանն ասաց. «Բայց ինչո՞ւ է իմ դեմ: Իմ դեմ լիներ՝ իմ մեքենայի ապակիները կջարդեին: Հիմա, եթե նախագահ Օբամայի անունը գրեին, կասեինք՝ Օբամայի դե՞մ էր»:

Մեր ճշտող հարցին, այսինքն՝ այս դեպքը Ձեր դեմ կատարված քայլ չե՞ք համարում, Լ. Բարդակջյանը պատասխանեց. «Չգիտեմ, այսինքն՝ ով գործը սարքել է, շիտակ, իմաստուն մարդ չէ: Չեմ կարող ասել, թե ով է, ինչ է, ինքնագովազդի պես մի բան կարող է լինել: Հնարավոր է՝ մարդիկ ուզում են լարել հարաբերությունները, թշնամանք սերմանել երկու եկեղեցիների մեջ: Ես անձամբ Հայր Կոմիտասի դեմ ոչ մի թշնամանք չունեմ»:

Հարցին՝ այսինքն՝ ձեր մեջ կոնֆլիկտ չի՞ եղել, նա այսպես արձագանքեց. «Ոչ: Այսինքն՝ կան հարցեր, որ հայ հոգևորականները հաճախ ասել են: Ես այդ հարցերը Վեհափառի մոտ եմ բարձրացրել: Նախ՝ ուզում ենք քրիստոնեավայել վարվել, որովհետև շիտակ չէ, որ քրիստոնյաներն իրար դատի տան: Աստվածաշունչն ասում է՝ եղբայներ եք, քրիստոնյաներն իրար եղբայր ասելով կճանաչվեն: Ես տարիների ընթացքում այդ քայլն եմ որդեգրել»:

Նա նշեց, այսօր իրենց խորհուրդը շատ լուրջ քայլեր է ձեռնարկում, որպեսզի Ավետարանական եկեղեցու անդամները ՀՀ-ում իրենց զգան լիարժեք քաղաքացիներ. «Ես անձամբ, որպես ԵԱԵ ավագ հովիվ՝ ընտրել եմ Հայաստանի քաղաքացի լինել, ելնելով Նախագահի երաշխավորությունից՝ ես լիարժեք ինձ պետք է պաշտպանված զգամ:

Հիմա, մենք այստեղ խնդիրներ ունենք: Օրենքները մեզ ճնշում են, չեն պաշտպանում: Այսինքն՝ կան խնդիրներ, և այժմ երկխոսությունը սկսված է, բայց եթե չստացվի՝ իրավական քայլերի պետք է դիմենք, դժբախտաբար»:

Լուսանկարները՝ aysor.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս