ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է ՀՀ ֆինանսների նախարարությունը տարածքով ապահովելու նպատակով «Հայարդնախագիծ» ԲԲԸ-ից 2014թ. հունիսի 1-ից մինչև 2014թ. դեկտեմբերի 31-ը Երևանի Տիգրան Մեծի 4 հասցեում գտնվող շենքից վարձակալել 2150 քառ. մետր մակերեսով գրասենյակային տարածք:
Օբաման հայտնել է, որ Պորոշենկոյի հետ քննարկել է Ուկրաինայում խաղաղության ու նրա տնտեսության վերականգնման պլանը:
Այսօր ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հարցին, թե ինչո՞ւ են մայրաքաղաքում տեղադրվող նստարաններն ու աղբամաններն այդքան թանկարժեք (1 նստարանը՝ 150 հազար, 1 աղբամանը՝ 77 հազար դրամ), Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանեց, թե երևանցիները շատ գոհ են նստարանների համար, իսկ աղբամանները անհրաժեշտ են:
Դիդիե Բուրկհալտերն այնուհետև կայցելի ՀՀ Նախագահի նստավայր, որտեղ տեղի կունենա նրա դիմավորման պաշտոնական արարողությունը, ինչից հետո կմեկնարկեն պաշտոնական պատվիրակությունների բանակցությունները:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդուն՝ Սեդրակ Օսիպյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով` դիտավորթյամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը: Այս մասին 168.am-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հաարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
«Մենք ունենք մի քանի նպատակ` տուգանքների հնգապատիկ իջեցում, կարմիր գծերի վերացում, որոնք ավելի շատ նպաստում են, որպեսզի արտագաղթը մեծանա: Հիմնականում դրանք են մեր նպատակաները: Սկսել ենք պայքարել մեր ուժերով, մեզ ոչ ոք չի ուղղորդում, ոչ մի քաղաքականության մեջ մտած չենք: Արդեն անցկացրել են 2 երթ: Առաջին երթից այնքան էլ գոհ չէինք: Իսկ երկրորդ երթն արդեն բավականին լավ էր ու համախմբված: Երրորդը, հուսով եմ, ավելի լավ կլինի: Պայքարելու ենք մինչև վերջ»: :
Լինելով ԽԱՀՄ նախարարների խորհրդի փոխնախագահ՝ արդեն հետստալինյան տարիներին դեպք չէր լինում, որ Հայաստանի ղեկավարները ժամանելով Մոսկվա՝ բյուջեի քննարկման, միջոցների, սարքավորումների հատկացման համար չմտնեին Միկոյանի մոտ՝ խորհուրդներ, հուշումներ ստանալու համար, թե ինչպես ավելի գրագետ հասնեն դրան։
Վրաստանի կառավարության առաջադրանքը Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավումն է:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը տեղյակ չէ, թե ՀՀ դեսպաններն ինչ ներդրումային առաջարկների կամ դրանց բացակայության մասին են խոսել վարչապետի հետ: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով 168.am-ի հարցին, թե ինչի՞ց են դժգոհել դեսպանները, Կ.Ճշմարիտյանը պատասխանեց. «Չգիտեմ, վարչապետն ասեց՝ կկոնկրետացնեն աշխատակազմերի մակարդակով: Մեր նախարարությունում այդպիսի առաջարկ չի եղել»:
Օբաման Եվրոպայում շրջագայելու է մի քանի երկրներում` Լեհաստան, Բելգիա, Ֆրանսիա: Դաշնակցային ուժերի հաջողության 70-ամյակն անցկացվում է ոչ իհարկե համաշխարհային պատերազմի, սակայն միջազգային բարդ իրադրության և ըստ էության սառը պատերազմի պայմաններում:
«Մենք մեծ հաճույքով և պատրաստակամությամբ այսօր կքննարկենք ինչպես երկկողմ հարաբերություններին վերաբերող մեր օրակարգը, այնպես էլ ԵԱՀԿ շրջանակներում մեր համագործակցության տարբեր ասպեկտները: Իհարկե, ուրախ եմ, որ այսօր հանդիպելու եք նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին, և սա շատ լավ հնարավորություն է Ձեզ համար՝ հանդիպելու հակամարտության բոլոր կողմերին և լսելու նրանց կարծիքները: Բարով եք եկել Հայաստան»:
MAP-ը գործիք է, որը երկիրը պատրաստում է ՆԱՏՕ-ին անդամակցելուն:
«Իշխող ՀՀԿ-ի ներսում և քաղաքական շրջանակներում խոսակցություններ են պտտվում այն մասին, որ վերջերս ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հարաբերությունները լարվել են»:
Հունիսի 4-ին Վարշավայում տոնում են Լեհաստանում կոմունիստական դարաշրջանի ավարտի 25-ամյակը:
Հարկ ենք համարում նշել, որ կառուցվող շենքը Կոմիտասի պողոտա հ.5ա շենքից գտնվում է 25,0 մ. հեռավորության վրա՝ ինչը հստակ բավարարում է արևահարման ռեժիմի պահպանման համար։
Այն պարտաճանաչորեն թարմացվում էր՝ վարչապետի բոլոր հանդիպումների մասին տեղեկություններ էին զետեղվում: Սակայն, ինչ-որ պահից սկսած, այն դադարեցվեց:
Թուրքիայում YouTube-ն արգելափակել էին մարտի 27-ին:
Ռոբերտ Քոչարյանի պատկերացումներով` Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մաս է կազմում, ինչի վերջնական իրավական ամրագրմանը պետք է ձգտենք բոլորս»:
«Ընդհանարպես, պետք է ասեմ, որ չորս ուժերը տարբեր մոտեցումներ ունեն: Մենք մշտապես կարծել ենք, որ Հայաստանը գործ չունի ոչ Մաքսային միությունում, ոչ Եվրասիական միությունում, քանի որ կարծում ենք, որ այդ ուղղությամբ Հայաստանի համար որևէ նպաստավոր իրավիճակ չի լինելու»:
Նա կտրականապես քննադատել է այն ընտանիքներին, որոնք չեն ցանկանում երեխաներ ունենալ՝ մտավախություն ունենալով սեփական բարեկեցության համար:
«Շատ մարդիկ, որոնց հետ ես զրուցում եմ փողոցում, ներկայացնելով կյանքից իրենց դժգոհությունների սովորական «փաթեթը», վերջում ավելացնում են` «թող նրանք (իշխանությունները – Ա.Ա.) մի հատ զավոդ աշխատեցնեն` գնանք աշխատենք: Էս 25 տարում սաղ քանդին-ավիրին»»:
Հարցին՝ արդյոք Անդրանիկ Մարգարյանը հավանություն կտա՞ր Միկոյանի արձանի տեղադրմանը, Տ.Մարգարյանը պատասխանեց. «Անդրանիկ Մարգարյանի կարծիքի վերաբերյալ, ինձ թվում է, ես չեմ կարող այդ հարցին պատասխանել»:
Նրա խոսքերով՝ այդ աջակցությունը շարունակվում է 1990-ական թվականներից, ինչի հաստատումն է «Կասպյան նավթ ու գազ» միջազգային ցուցահանդեսի մասնակիցներին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից ուղերձ հղելը:
Հունիսի 4-ին, ժամը 04.18-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածում («Ծակ քարի» մոտակայք), տեղի է ունեցել քարաթափում, ինչից ավտոճանապարհը դարձել է դժվարանցանելի:
«Ջերմուկ գրուպի» սեփականատիրոջ 2013 թ. տարեկան եկամուտները կազմել են 6 միլիարդ 818 միլիոն 140 հազար դրամ, 1,1 միլիոն դոլար և 33 հազար եվրո։
Հունիսի 4-ին, ժամը 09.00-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Ձորագյուղ – Կուրթան գյուղ ավտոճանապարհը անձրևների հետևանքով ծածկվել է ջրաբերուկներով՝ խոչընդոտելով երթևեկությունը:
Այս մասին հայտարարել է Սպիտակ տունը:
«Ձեր հարաբերություններն ավելի լավ Յանուկովիչի հետ էին, չէ՞, ստացվում»,- նման հարց է ուղղել «Հրապարակ» թերթը Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանին: ««Ո՛չ»:
Գազամատակարարումները դադարեցվել էին այս տարվա հունվարից:
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի փորձել ապակայունացնել Ուկրաինայում առկա իրավիճակը: