
Օբաման պատրաստ է համագործակցել Եգիպտոսի նորընտիր նախագահի հետ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը մտադիր է համագործակցել մայիսի 26-28-ին Եգիպտոսի նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի հետ՝ ամրապնդելու համար երկու երկրների ռազմավարական գործընկերությունը:
Այս մասին հայտարարել է Սպիտակ տունը: Հայտարարության մեջ նշված է, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, ով ներկայումս եվրոպական շրջագայության մեջ է, պատրաստվում է առաջիկա օրերին հանդիպել ալ-Սիսիի հետ: Սիսիի երդմնակալությունը տեղի է ունենալու հունիսի 8-ին: