
Հովիկ Աբրահամյանն խուսափում է անգամ ձեռքով բարևել Տարոն Մարգարյանին . «Ժողովուրդ»

«Իշխող ՀՀԿ-ի ներսում և քաղաքական շրջանակներում խոսակցություններ են պտտվում այն մասին, որ վերջերս ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հարաբերությունները լարվել են»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ավելացնելով.
«Եվ վարչապետը դա չի էլ թաքցնում. անգամ նկատվել է, որ խուսափում է ձեռքով բարևել Տ. Մարգարյանին։ Որոշ ՀՀԿ-ականներ «Ժողովուրդ»-ի թղթակցին հիշեցրեցին, որ նրանց լարվածությունը խոր արմատներ ունի ու սկսվում է դեռևս Ա. Մարգարյանի կենդանության օրերից։ «Նրանք տարբեր մարդիկ էին»»։
«Նման բան չկա։ Միջանձնային նորմալ հարաբերություններ են եղել։ Այն ժամանակ էլ, հիմա էլ»,- թերթի «ո՞րն է Մարգարյանների և Աբրահամյանի լարվածության պատճառը» հարցին ի պատասխան ասել է Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արթուր Գևորգյանը: «Իսկ Կառավարության լրատվական ծառայությունից չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին»,- գրում է «Ժողովուրդ»-ը։
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։