«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքների հետ կապված՝ ս.թ. հունիսի 5-ին ժամը 08.00-ից մինչև հունիսի 6-ը ժամը 08.00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի ջրամատակարարումը:
Տեսե՛ք, աշխարհում ամենուրեք ամերիկյան բազաներն են:
ՀՀ գլխավոր դատախազությունը հանձնարարել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությանը կազմակերպել Աշոտ Սուքիասյանի տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն:
Տիկին Բախշյանը ծիծաղում է Արդարադատության նախարարի այն մտքի վրա, թե պետք է հանգիստ թողնել պատմության սխալները։ «Գիտեք՝ ես սխալ եմ համարում տարիներ անց պատմական կերպարներին քննադատելը, մեր անցյալն արդեն իսկ պատմություն է, այնպես որ սխալ եմ համարում այն մարդկանց, որոնք պատմական կերպարներ են, դատել կամ քննարկել, ինչ-որ եզրակացություններ ձևավորել։ Դա պատմություն է. ես չեմ ուզում պատմության վերաբերյալ կարծիք հայտնել»,- ասել էր նա։
Ես չեմ կարող պատասխանել այդ հարցին:
«Ով ցանկանում է, գանձում ենք գումարը, ով չի ցանկանում, չենք գանձում: Ոչ մեկ չի պարտադրում, մեզ մոտ դեմոկրատիա է: Ես նույնիսկ երեկ բոլորին մեկ առ մեկ հարցրել եմ, որովհետև հասկացա, որ պանիկա է սկսվել որոշ բուժհաստատություններում, որ պարտադրում են, և ես իմ կոլեկտիվից հարցրել եմ` ուզում եք, գանձում ենք, չեք ուզում չենք գանձում», -ասել է նա:
Այս տարի անիմաստ է լրացուցիչ ջրթող իրականացնել Սեւանից: Իհարկե, շատ մեծ խնդիր է Արարատյան Արտեզյան ավազանի խնդիրը: Դա ամենալուրջ խնդիրներից է այսօր Հայաստանում: Եվ Սեւանի հաշվին դա լուծելը ակնհայտ սխալ է: Այնտեղ լուրջ ուսումնասիրություններ են պետք: Լուրջ ծրագիր է պետք: Ճիշտ է, կան արդեն մոտեցումներ, բայց կարծում եմ՝ անբավարար են: Եվ, փաստորեն, մենք ապացուցեցինք, որ հենց որ անկախություն ենք ստանում, մենք ի վիճակի ենք ոչնչացնել այն մի կտոր հողը, որ մեզ տրված է:
Մայիսի 27-ին, ժամը 18.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ որովայնի առաջնային պատի կտրած վերքով բուժօգնության է տեղափոխվել 1980 թ. ծնված Սմբատ Մ.-ն:
Ալիևը Թուրքիայի Բոդրում քաղաքում մասնակցելու է Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի 4-րդ գագաթաժողովի աշխատանքներին:
Մեծ ժողովուրդները չեն կարող ահաբեկել փոքրերին կամ էլ թելադրել իրենց կամքը:
Բրյուսելը երեկ Սոֆիային առաջարկել է կասեցնել խողովակաշարի բուլղարական հատվածի կառուցումը:
Կողմերից յուրաքանչյուրը ներկայացրեց իր երկրի առողջապահական համակարգը, իրականացվող ծրագրերը։ Նշվեց, որ արդեն իսկ առկա է երկկողմ արդյունավետ համագործակցության փորձ մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում։ Բարեկամական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում կարևորվեց համագործակցության հետագա ընդլայնումն ու զարգացումը։
«Տարվա մեջ երկու-երեք անգամ տանում ենք վերականգնողական կենտրոն, մոտավորապես մի ամիս այնտեղ ենք մնում, իր հետ ֆիզիոթերապիա են անում, ու էլի ետ ենք գալիս, դասերը տանն ենք անցկացնում, ուսուցչուհիները տուն են գալիս՝ տնային ուսուցում իրականացնելու»:
Հունիսի 8-ից ուժի մեջ կմտնի կառավարության մայիսի 15-ի որոշումը, որով հաստատվել է 2014 թվականի ապրիլի 1-ից հետո ՀՀ հին նմուշի՝ կառավարության 1998թ.-ի որոշմամբ նախատեսված անձնագրերը տրամադրելու կամ փոխանակելու իրավասություն ունեցող դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ցանկը:
Լիտվային եվրոգոտի ընդունելու մասին վերջնական որոումը ԵՄ-ի Խորհուրդը կկայացնի հուլիսի 23-ին:
Բառոզուն պլանավորել է այցելել նաև Վրաստան ու Մոլդովա:
Մեր խորին համոզմունքն է, որ արդյունավետ լինելու համար բոլոր բանակցային ջանքերն ու գործընթացները պետք է հաշվի առնեն հենց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դիրքորոշումն ու կարծիքը: Մենք արձանագրեցինք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն այդ հակամարտության կարգավորման ամենաօպտիմալ ձևաչափն Է:
Ըստ համացանցում հրապարակված «Վախենում ենք այս անգամ հայի ձեռքով տուն կորցնենք» հոդվածի` Վարդենիսի տարածաշրջանի Տրետուք համայնքի` Ադրբեջանից բռնագաղթված բնակիչները վկայակոչելով իրենց հասցեներում, որպես սեփականտերեր, 20-25 հոգուց ավելի մարդկանց գրանցելու փաստը` անհանգստած են և վախենում են կորցնել իրենց տները:
Բրոնզաձույլ արձանի վրա, ինչպես տեղեկացանք, ծախսվել է 700-800 կգ բրոնզ: Քանդակագործության մեջ օգտագործվող բրոնզը Հայաստանում վաճառվում է գունավոր մետաղի հանձնման կետերում: Մեկ կգ բրոնզի արժեքը սկսում է 2000 դրամից և հասնում մինչև 4000 դրամ՝ կախված մաքրության, թափոնի, համաձուլվածքի տեսակից:
Հունիսի 3-ին, ժամը 17.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դիակ:
Որևէ անսովոր բան չկա նրանում, որ նախագահը կամ վարչապետը հաճախ չեն հայտնվում միասին:
Հունիսի 4-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, Հ-24 հանրապետական նշանակության ավտոճանապարհի Մ-3 Գյուլագարակ – Կուրթան Մ-6 ճանապարհի 20-րդ կմ- ում՝ Ձորագյուղ համայնքի տարածքում, 25 մետր երկարությամբ մոտ 100 մ խորանարդ ծավալով բերվածքը փակել է ճանապարհը:
«Անշարժ գույքի շուկայում որոշակի ակտիվություն ունի վարձակալական ճյուղը, որը ժամանակի ընթացքում նույնպես աճ կարձանագրի: Վարձակալական ճյուղը ամեն տարվա վրա ավելի շատ առաջարկություններ կկրի՝ ավելի մեծ պահանջարկ կձեւավորվի, որովհետեւ էդ պահանջարկը միշտ աճելու միտում ունի: Դա այն ճյուղն է, որ անկախ երկրի վիճակից՝ աշխատելու է, որովհետեւ մտածելակերպ է փոխում հասարակության մեջ, երիտասարդ ընտանիքները առանձին են ապրում»:
Այդ մասին Սաակաշվիլին գրել է Facebook-ի իր էջում:
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները նախարար Կարեն Ճշմարիտյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ փոխնախարարը բանակցությունների կեսից հրաժարական տվեց: «Ինչի՞ կեսից, ավարտել էր բանակցությունները: Կարծում եմ՝ կշարունակի աշխատանքը: Չեմ կարող ասել, թե որտեղ և ինչպես, ես չեմ որոշողը»,- ասաց Ճշմարիտյանը:
Այս մասին հայտարարել է STM-ի ծովային նախագծերի հարցով տնօրեն, պաշտոնաթող դերծովակալ Սավաշ Օնուրը:
2014թ. մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հիմնադիր հանդիպման ընթացքում հնչեցվեց Հայաստանի անդամակցության վերաբերյալ Ադրբեջանի պահանջը՝ Արցախի հետ մեր մաքսային սահմանը տարանջատելու վերաբերյալ, որն ընդունեցին ԵԱՏՄ-ում Հայաստանի ապագա «գործընկերները»: Տեղի է ունեցել Հայաստանի պետական շահի եւ արժանապատվության ակնհայտ ոտնահարում, ինչին Հայաստանի իշխանությունը տեղում արձագանքել է քար լռությամբ: Աստանայում տեղի ունեցածը Հայաստանի ինքնիշխանությունը Ռուսաստանին […]
Այդ ֆինանսավորումը ՄԱԿ-ի գործակալությանը հնարավորություն կտա փախստականներին ապահովել բազային կրթութամբ, առողջապահությամբ ու սոցիալական ծառայություններով:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մինչ օրս որևէ բողոք չի ստացել այն մասին, որ դպրոցներում ուսուցիչներից կուտակային պարտադիր բաղադրիչին մասնակցելուց հրաժարվելու դիմումների հետ միասին պահանջում են նաև աշխատանքից ազատման դիմումներ: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հավաստիացրեց նախարար Արտեմ Ասատրյանը:
Իտալական կողմը բարձր է գնահատել Հայաստանի մասնակցությունը միջազգային կայունության և խաղաղության պահպանման գործողություններին` հատկապես ընդգծելով Հայաստանի` Լիբանանում իրականացվող ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելությանը ուժեր տրամադրելու պատրաստակամությունը: