Բաժիններ՝

Թուրքիայում վերացրել են YouTube-ի արգելափակումը

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի կապի ու հաղորդակցության վարչությունը երեկ վերացրել է YouTube վիդեոհոսթինգի արգելափակումը: Վարչությունն այդ որոշումն ուղարկել է համապատասխան պրովայդերներին: Նրանցից պահանջվում է որոշակի ժամանակ՝ սերվերների աշխատանքը վերակարգավորելու համար, որպեսզի օգտատերերը կարողանան ազատորեն բացել կայքը:

YouTube-ի ապաարգելափակումը տեղի ունեցավ այն բանից հետո, ինչ մայիսի 29-ին Թուրքիայի Սահմանադրական դատարանը պաշատոնապես որոշեց, որ նրա արգելափակումը հանդիսանում է քաղաքացիների՝ խոսքի ազատության իրավունքի խախտում: Թուրքիայում YouTube-ն արգելափակել էին մարտի 27-ին՝ կապված Սիրիայի վերաբերյալ Թուրքիայի ղեկավարության գաղտնի խորհրդաժողովի մանրամասները նրանում հրապարակելու հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30