Չի բացառվում, որ առաջիկայում կրկնվի ռուսական գազի գնի հետ կապված դառը փորձը, երբ Հայաստանը գազը փաստացի թանկ էր ձեռք բերում, բայց ՀՀ պաշտոնյաններն ամեն կերպ թացնում էին դա և միայն 2 տարի անց բացահայտեցին գաղտնիքն ու հայտարարեցին 300 մլն դոլար կուտակված պարտքի մասին: Նման մտավախություն 168.am-ի հետ զրույցում հայտնեց ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ մեկնաբանելով այս տարվա առաջին եռամսյակում գազի ներկրման գնի փոփոխությունը, որ արտացոլվել է ՊԵԿ հաշվետվությունում:
Գյումրիում երկրաշարժից ի վեր անօթևան մնացած շուրջ 430 ընտանիքներ այս տարի էլ բնակարան չեն ստանա: Կառավարության խոստացած շինարարությունն ամիսներով ձգձգվում էր տարբեր պատճառաբանություններով:
Ոչ թե՝ ով դեմ է, նա տգետ է, այլ դեմ արտահայտվողների մեծ մասը տգետ են: Մեր հասարակական ակտիվիստ կոչվածների մեծ մասն է տգետ, և ես չեմ խուսափում այդ բառն ասել: Մկրտիչ Ներսիսյանի հուշատախտակի հետ կապված էլ նույնը եղավ: Մարդիկ ինչքա՞ն դեբիլ պետք է լինեն, իսկ ես դեբիլից բացի այլ բառ չեմ կարողանում գտնել, որ ցեխ շպրտեն անգամ Մկրտիչ Ներսիսյանի նման պայծառ մարդու հանդեպ, որը հայերի Ցեղասպանության մասին գիրք է գրել, ազգային դեմք ունեցող համալսարանի ռեկտոր է եղել:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԵԱՀԿ շրջանակներում համագործակցության ուղիները, անդրադարձ կատարվեց ԵԱՀԿ գործունեության օրակարգային հարցերին, կազմակերպության դերի և արդյունավետության բարձրացման նպատակով իրականացվող քայլերին։
Հունիսի 2-ին, ժամը 13.30-ին, 1958 թ. ծնված Ֆոլիկ Հ.-ն ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է տվել, որ մայիսի 30-ին, ժամը 22.00-ի սահմաններում, էլեկտրական ցանցի հետնամասում կառուցված անասնագոմի տարածքում, վիճաբանության ժամանակ, 1971 թ. ծնված Ռուբեն Գ.-ն ծեծի է ենթարկել իրեն և մարմնի տարբեր մասերում պատճառել վնասվածքներ:
«Ինչի՞ համար միջամտեմ, ո՞ր թիվն է, որ միջամտեմ: Ո՞ւմ համար միջամտեմ, օրենք կա, եւ հետո մեղավոր կողմ կլինի, թող պատժվի օրենքի ամբողջ խստությամբ, ինչո՞ւմն է խոսքը: Չկա նման բան, չի եղել եւ չի էլ կարող լինել, որ գնդապետ Օսիպյանը փորձի միջամտել: Ոչ մի ձեւով ոչ ուզում եմ, ոչ ցանկություն եւ ոչ էլ իրավասություն ունեմ»:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հրավերով հունիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Աֆղանստանում անվտանգության աջակցման միջազգային ուժերի կազմում զորախումբ տրամադրող երկրների պաշտպանության նախարարների նիստին:
Հունիսի 5-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 6-9-ին շրջանների մեծ մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, քիչ առաջ Երևանի մերձակա ռեստորանային համալիրներից մեկում հանդիպում է տեղի ունեցել 10-ից ավելի հանցագործ աշխարհում հայտնի հեղինակությունների միջև:
Համայնքային բյուջեները գոյանում են տեղական հարկ ու տուրքերից ու պետության կողմից տրվող դոտացիայից, որը հաշվարկվում է համայնքի բնակիչների թվի հաշվով:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1917-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 12-րդ կետի «դ» և «ժզ» ենթակետերը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի 2014-ի հունիսի 3-ի հրամանով ստեղծվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին կից հանրային խորհուրդ: Հաստատվել է հանրային խորհրդի կազմը և աշխատակարգը:
Ոստիկանության Գորիսի բաժնում իրականացված հետաքննության արդյունքում որոշվել է Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա մերժել Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) եղբորորդու` Էյներ Խաչատրյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը:
Հունիսի 7-ին Ծաղկաձորի «Ոսկու աշխարհ» համալիրում աշխատանքը կսկսի «Մաքսային Միություն – Հայաստան համագործակցություն» եռօրյա տնտեսական ֆորումը, որին մասնակցելու են նաև Ռուսաստանի Դաշնության տարբեր տարածաշրջաններից ժամանած ընկերությունների ղեկավարներ, գործարարներ, պաշտոնատար այրեր և հայաստանյան բիզնեսին առնչվող կառույցների պատասխանատուներ։
Այդպիսի որոշում է կայացրել նաև նախագահի աշխատակազմի ղեկավար Բեսլան Կուբրավան:
«Հայոց ցեղասպանության 100-ամյակը շեշտադրում է աշխարհասփյուռ հայության և բարի կամքի տեր բոլոր մարդկանց պահանջատիրական պայքարը հանուն արդարության: 2015 թվականին հիշատակվելու է 20-րդ դարի մարդկության դեմ գործած մեծագույն հանցագործություններից մեկը` Հայոց Ցեղասպանությունը: 1915-ին թուրքական կառավարությունը սկսեց իր կանխամտածված և համակարգված արշավը՝ արմատախիլ անելու հայ բնակչությանը իր հայրենիքից և կոտորելու 1,5 միլիոն անպաշտպան տղամարդկանց, կանանց և երեխաների: Թուրքիան պետք է վերջապես ընդունի իր պատասխանատվությունը Հայոց Ցեղասպանության համար և համապատասխան բարոյական, ֆինանսական և տարածքային փոխհատուցումներ տա` ըստ հիմնարար միջազգային նորմերի ու քաղաքակիրթ հասարակության օրենքների»:
Երեկ ես հայտարարեցի Արևելյան Եվրոպայում ԱՄՆ-ի ուժերի ռազմական ներկայության ուժեղացման նոր նախաձեռնության մասին:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 5-ին` պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով կհոսանքազրկվեն:
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Թորգոմ Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ֆիլմը ստեղծվելու է երեք տարում:
Պորոշենկոն հավելել է, որ մեծ հույսեր ունի G7-ի հանդիպումից, որ նրա ընդունած որոշումները կուղղվեն Ուկրաինայում իրավիճակի խաղաղ կարգավորմանը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը շուրջ երկու ամիս ուսումնասիրել է էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ներկայացրած՝ լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ ծախսերի և պարտավորությունների 2014-2015 թվականների կանխատեսումները և պարզել, որ 2014-2015 թվականներին սպասվում են էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների տնտեսական գործունեության արդյունքների վրա ազդող գործոնների էական փոփոխություններ:
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` հունիսի 2-ին, ժամը 08.45-ին, Աբովյան քաղաքի Գեղարդի փողոցի 1 շենքից բերման է ենթարկվել 1971 թ. ծնված Կարինե Ղ.-ն:
Հունիսի 6-ին Մոսկվայում անցկացվելու է «Եվրասիական տնտեսական միություն. նոր հնարավորություններ ու հեռանկարներ» միջազգային կոնֆերանսը:
Երևանի բնակիչ 28-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության հետ երկարաժամկետ ավանդային պայմանագրեր կնքած ավանդատուների հաշվեհամարներից գումարներ հափշտակելու նպատակով նախնական համաձայնության է եկել կնոջ հետ: Կինը, հանդիսանալով նույն բանկի գործառնական վարչության հաճախորդների սպասարկման բաժնի մասնագետ, ի պաշտոնե վերապահված գործառույթներից ելնելով հասանելիություն է ունեցել ավանդատուների բանկային տվյալներին։
Յունիբանկի “Կոմիտաս” մասնաճյուղը ևս աշխատում է մեկ պատուհանի” սկզբունքով Յունիբանկի "Կոմիտաս" մասնաճյուղը (Երևան, Կոմիտասի 15/2) այսօրվանիցհաճախորդների սպասարկումը ևս կիրականացնի "մեկ պատուհանի" սկզբունքով: Այսուհետմասնաճյուղի հաճախորդներն ավանդի, վարկի, բանկային քարտի ձևակերպումը,դրամական փ
Այն, ինչը մեզ հաջողվեց անել 12 ամսում, իսկապես աննախադեպ է:
Հունիսի 4-ին, ժամը 15.10-ին տեղեկություն է ստացվել, որ ս.թ. հունիսի 3-ին ժամը 16.10-ին գյուրզա տեսակի օձի խայթոցով Վայքի բժշկական կենտրոն է հոպիտալացվել Վայոց Ձորի մարզի Սարավան գյուղի Մայրուղու փողոցի թիվ 1 տան բնակիչ Ս. Բ.-ը (ծնվ. 1965թ.):
ԱՄՆ-ն Իրանի դեմ փորձել է կիրառել տարատեսակ մարտավարություն՝ ներառյալ տեռորն ու ընդդիմությանն աջակցելը, սակայն դա ավարտվել է անարդյունք:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից տեղեկատվություն է ստացվել, որ հանրապետության մարզերում, մասնավորապես` Կոտայքի, Վայոց Ձորի, Արագածոտնի, Արմավիրի, Շիրակի, առանձին բնակիչների տնտեսությունների գյուղատնտեսական կենդանիների շրջանում արձանագրվել են բրուցելոզ հիվանդության դեպքեր:
Հունիսի 1-ին, ժամը 22.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Նուբարաշենի 11-րդ փողոցի 12-րդ շենքի մոտ երիտասարդի են դանկահարել: