
«Ես ընդամենը Ուկրաինայի դեսպանն եմ, որը նաեւ Ծառուկյաննի խնամին է» Անդրանիկ Մանուկյան. «Հրապարակ»

«Ձեր հարաբերություններն ավելի լավ Յանուկովիչի հետ էին, չէ՞, ստացվում»,- նման հարց է ուղղել «Հրապարակ» թերթը Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանին: ««Ո՛չ»,- պատասխանեց նա:
Մի՞թե: «Այո՛, ինքս անձամբ ճանաչում եմ Պյոտր Պորոշենկոյին, իր հետ ևս շատ լավ հարաբերությունների մեջ եմ, համոզված եմ, որ մի լավ բան կստացվի մեր երկրի համար՝ հարաբերությունների կարգավորման առումով»:
Դուք համաձա՞յն եք Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, որը ԲՀԿ առաջնորդ, համատեղությամբ Ձեր խնամի Գագիկ Ծառուկյանին համեմատեց Բիձինա Իվանիշվիլու հետ, ճիշտը գուցե Պորոշենկոյի հետ համեմատե՞լն էր: «Ես չեմ կարող կապ ունենալ դրա հետ. ես ընդամենը Ուկրաինայի դեսպանն եմ, որը նաեւ Ծառուկյաննի խնամին է, ընդամենը այս»»,– գրում է թերթը։
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։