
Առանց MAP-ի, ՆԱՏՕ-ին անդամակցելը հնարավոր է. Փանջիկիձե

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն չի բացառում, որ Վրաստանը կարող է ՆԱՏՕ-ին անդամակցել նաև առանց դաշինքին անդամակցելու շուրջ գործողությունների պլան (MAP) ստանալու.
«Առանց MAP-ի, ՆԱՏՕ-ին անդամակցելը հնարավոր է: MAP-ը գործիք է, որը երկիրը պատրաստում է ՆԱՏՕ-ին անդամակցելուն: Մենք ունենք երկու մեխանիզմ՝ ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողով Տարեկան ազգային պլան:
Երկու ձևաչափով էլ մենք հաջողությամբ համագործակցում ենք ՆԱՏՕ-ի հետ և միայն այս տարի տարբեր մակարդակներով արդեն իսկ անցկացվել է հանձնաժողովի 10 նիստ»: