Բաժիններ՝

Մայրաքաղաքում տեղադրված թանկարժեք նստարանների ու աղբամանների մասին հարցը հունից հանեց Տարոն Մարգարյանին (տեսանյութ)

Այսօր ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հարցին, թե ինչո՞ւ են մայրաքաղաքում տեղադրվող նստարաններն ու աղբամաններն այդքան թանկարժեք (1 նստարանը՝ 150 հազար, 1 աղբամանը՝ 77 հազար դրամ), Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանեց, թե երևանցիները շատ գոհ են նստարանների համար, իսկ աղբամանները անհրաժեշտ են:

Ըստ նրա՝ «Գնումների մասին» օրենքով հայտարարվում է մրցույթ և կազմակերպությունները գալիս-մասնակցում են. «Շնորհակալ կլինեմ, եթե շատ կազմակերպություններ գան, մասնակցեն և էժան լինի: Կարևորը օրենքի տառը պահպանելն է և աշխատանքների որակը»:

168.am-ի հարցը՝ Ձեր կարծիքով՝ աղբամանների գները խելամի՞տ են, Տ. Մարգարյանին բորբոքեց: Նախ նա նույն հարցադրումն ուղղեց մեզ, ապա լսելով բացասական պատասխան, հարցադրումների և խորհուրդների շարք տեղաց. «Իսկ Դուք աղբաման ե՞րբ եք առել վերջին անգամ, իսկ Ձեր աղբը որտե՞ղ եք թափում: Ես Ձեզ խորհուրդ կտամ Ձեր աղբը գետնին չթափեք, անպայման աղբամաններում թափեք»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս