Ուկրաինայի հարավ-արևելքում չկան ռուս զինծառայողներ. Պուտին
Ֆրանսիական TF1 հեռուստաալիքին ու Europe1 ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի փորձել ապակայունացնել Ուկրաինայում առկա իրավիճակը և որ այդ երկրում չկան ռուս զինծառայողներ.
«Ուկրաինայի հարավ-արևելքում չկա որևէ ռազմական ուժ, ռուս որևէ հրահանգիչ: Մենք երբեք չենք զբաղվել ու զբաղվում Ուկրաինայի ապակայունացմամբ: Ուկրաինայի կառավարությունը պետք է երկխոսի սեփական ժողովրդի հետ և պետք է դա անի ոչ թե տանկերի ու ինքնաթիռների, այլ՝ բանակցությունների օգնությամբ: Մարդիկ՝ անկախ նրանից, թե որտեղ են ապրում, ունեն իրավունքներ, և այդ իրավունքները պետք է պաշտպանված լինեն»:
Պուտինը հունիսի 6-ին Նորմանդիայում պետք է մասնակցի դաշնակցային զորքերի ափհանման 70-ամյակի միջոցառումներին: