Վրաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ ուղիղ երկխոսությանը. Գարիբաշվիլի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին կարծում է, որ Վրաստանը հաստատել է, որ պատրաստ է Ռուսաստանի հետ ուղիղ երկխոսությանը, սակայն դրա համար պահանջվում է նախապատրաստություն, ժամանակ և համբերություն.

«Հանդիպումը պահանջում է լավ նախապատրաստություն: Մենք ֆիքսել ենք, որ պատրաստ ենք ուղիղ երկխոսության, սակայն երբ, որտեղ, ինչպես, ինչպիսի ձևով ու ձևաչափով, ցույց կտա ժամանակը: Վրաստանի կառավարության առաջադրանքը Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավումն է:

Ռուսաստանի հետ հարաբերություններում մեր առաջադրանքը ոչ թե նոր էսկալացիան ու լարվածությունն են, այլ հնարավորինս արագ դրանք բարելավելն ու կարգավորելը, որպեսզի երկրում տիրի խաղաղություն:

Իր կառուցողական քաղաքականության շնորհիվ Վրաստանի կառավարությունը հասել է նրան, որ Ռուսաստանը հայտարարել է, որ չի պատրաստվում միջամտել Վրաստանի ու ԵՄ-ի միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը: Մենք նրանցից (Ռուսաստան) տեսնում ենք դրական ու կառուցողական քայլեր:

Վրաստանը դառնում է հետաքրքիր երկիր՝ որպես մոդել պետություն, որը կարող է իր կառուցողական քաղաքականությամբ կարգավորել Ռուսաստանի հետ հարաբերությունները և մյուս կողմից ստորագրել Ասոցացման համաձայնագիրը»:

Տեսանյութեր

Լրահոս