Բաժիններ՝

Վարշավայում մեկնարկել է Օբամայի ու Պորոշենկոյի հանդիպումը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մեկնարկել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը: Այս մասին հայտնել է Պորոշենկոյի մամլո ծառայությունը:

Իր լեհական այցի շրջանակներում Պորոշենկոն արդեն իսկ հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Պորոշենկոյի խոսքերով՝ Վաշինգտոնի ու Բրյուսելի լավ համակարգված գործողություններն իրենց ընձեռում են զարգացան ու արդիականացման հնարավորություններ:

Հունիսի 4-ին Վարշավայում տոնում են Լեհաստանում կոմունիստական դարաշրջանի ավարտի 25-ամյակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30