Հռոմի պապն ամուսնական զույգերին խորհուրդ է տվել տնային կենդանիներին փոխարինել երեխաներով
The Huffington Post-ի փոխանցմամբ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում մատուցած պատարագի ժամանակ ամուսնական զույգերին կոչ է արել երեխաներ ունենալ և ոչ թե նրանց փոխարինել տնային կենդանիներով: Նա կտրականապես քննադատել է այն ընտանիքներին, որոնք չեն ցանկանում երեխաներ ունենալ՝ մտավախություն ունենալով սեփական բարեկեցության համար.
«Դուք կարող եք ձեզ թույլ տալ շրջել ամբողջ աշխարհով, գնալ արձակուրդ, երբ դուք ցանկանաք դա, գյուղական տեղանքում գնել վիլլա, վարել անհոգ կյանք: Բնականաբար, ավելի հարմար է շուն և երկու կատու պահելը և նրանց սիրելը: Սակայն վերջիվերջո վրա է հասնելու ծերությունը, և ընտանիքը զգալու է միայնության վիշտը»:
Պարբերականն ընդգծել է, որ Հռոմի պապն իր այս հայտարարությունն արել է ժողովրդագրական իրավիճակի մասին վերջին տվյալների հրապարակման ֆոնին, որոնք հաստատել են, որ ԱՄՆ-ում ու Եվրոպայում անկում է ապրում ծնելիությունը: Իտալիայում նախորդ տարի ծնելիության մակարդակը հասել է ռեկորդային նվազագույնի՝ 515.000 մարդ: