«Ջերմուկ գրուպի» Արսենյանի ու նրա տիկնոջ հարստությունը. «ՀԺ»

«ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Արսենյանը նախորդ տարի 641 միլիոն դրամով (մոտ 1,5 միլիոն դոլար) վաճառել է իրեն պատկանող հասարակական նշանակության շինություն և վաճառքից ստացված եկամուտով բաժնեթղթեր ձեռք բերել»,- գրում է «Հայկական ժամանակ» թերթը՝ ավելացնելով.

«Պատգամավորը միաժամանակ 15,3 միլիոն դրամով գնել է «Հոնդա ակորդ» մակնիշի ավտոմեքենա։ Աշոտ Արսենյանի հարկային տարվա փոխառությունները կազմել են 3,5 միլիարդ դրամ և 5,7 միլիոն դոլար։ Հանրապետական պատգամավորի դրամական միջոցները կազմել են 50 միլիոն դրամ, 200 հազար դոլար և 100 հազար եվրո։

«Ջերմուկ գրուպի» սեփականատիրոջ 2013 թ. տարեկան եկամուտները կազմել են 6 միլիարդ 818 միլիոն 140 հազար դրամ, 1,1 միլիոն դոլար և 33 հազար եվրո։ Այս գումարից ընդամենը 2,9 միլիոն դրամն է պատգամավորի աշխատավարձը, մնացածը՝ շահաբաժին և փոխառություններ են։

Պատգամավորի կինը՝ Գայանե Մկրտչյանը, հայտարարագրել է 400 միլիոն դրամ և 300 հազար դոլար դրամական միջոցներ։ Հայտարարագրի համաձայն՝ նրա տարեկան եկամուտները կազմել են 122,5 միլիոն դրամ՝ շահաբաժնից։

Պատգամավորի որդին՝ Վահագն Արսենյանը, հարկային տարվա ընթացքում 110,1 միլիոն դրամի փոխառություններ է հանձնել։ Նրա տարեկան եկամուտները կազմել են 102,8 միլիոն դրամ, որից 2,8 միլիոնը աշխատավարձն է, մնացածը՝ նվիրատվություն»։

Ամբողջությամբ կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս