
Իլհամ Ալիևը մեկնել է Թուրքիա

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա: Ալիևը Թուրքիայի Բոդրում քաղաքում մասնակցելու է Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի 4-րդ գագաթաժողովի աշխատանքներին:
Ալիևի օդանավն արդեն իսկ վայրէջք է կատարել Բոդրումի օդանավակայանում: Երեկ նույն նպատակով Բոդրում էր ժամանել նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: