Ռասմուսենը հրաժարվել է ժամկետներ նշել ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության վերաբերյալ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում չի պատասխանել ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հնարավոր ժամկետների մասին հարցին.

«Ես չեմ կարող պատասխանել այդ հարցին: Մենք այսօր չենք քննարկել որևէ կոնկրետ գրաֆիկ: Դեռ մի փոքր վաղ է Վրաստանի անդամակցության հարցում կոնկրետ ժամկետներ ասելը: Նույնը վերաբերում է դաշինքին անդամակցելու գործողությունների պլան հատկացնելուն:

Այդ ճանապարհին Վրաստանի գրանցած առաջընթացին պետք է գնահատական տրվի հունիսի վերջին կայանալիք ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ, իսկ «բաց դռների» քաղաքականության մասին անմիջական որոշումները կքննարկվեն սեպտեմբերին Ուելսում կայանալիք ՆԱՏՕ-ի հերթական գագաթաժողովում»:

Տեսանյութեր

Լրահոս