Բաժիններ՝

Գարիբաշվիլին հերքել է Մարգվելաշվիլու հետ տարաձայնություններ ունենալու մասին պնդումները

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին լրագրողների հետ զրույցում հերքել է այն պնդումները, թե տարաձայնություններ ունի Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու հետ.

«Սահմանադրությունը փոխվել է, վարչապետի գործառույթներն այլ են, իսկ նախագահինը՝ այլ: Որևէ անսովոր բան չկա նրանում, որ նախագահը կամ վարչապետը հաճախ չեն հայտնվում միասին: Նորմալ է նաև այն, որ նախագահն այլևս կառավարության հետ չունի այնպիսի ակտիվ շփում, ինչրպես որ նախկինում էր»:

Սրանից առաջ վրացական ԶԼՄ-ները հայտնել էին, որ տարաձայնություններ են ծագել «Վրացական երազանք» դաշինքի ներկայացուցիչներ Գարիբաշվիլու ու Մարգվելաշվիլու միջև՝ կապված ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի վրա սեփական ստորագրությունը դնելու հետ:

Գարիբաշվիլին պարզաբանել է, որ խնդիրն ի հայտ է եկել իրենց միջև շփման բացակայության պատճառով, քանի որ հարցը չի քննարկվել նախապես, իսկ երբ Մարգվելաշվիլին հայտարարել է, որ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման իրավունքը պատկանում է իրեն, Գարիբաշվիլին չի գտնվել երկրում և չի կարողացել ժամանակին նրան հետ համաձայնեցնել այդ հարցը:

Այժմ այդ հարցը լուծված է, և համաձայնագիրը ստորագրելու է Գարիբաշվիլին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս