Բաժիններ՝

Լիտվան պատրաստ է 2015 թվականի հունվարի 1-ից միանալ եվրոգոտուն. Եվրահանձնաժողով

ELTA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լիտվան համապատասխանում է Մաաստրիխյան չափանիշներին և պատրաստ է 2015 թվականի հունվարի 1-ից միանալ եվրոգոտուն: Նման եզրակացության են եկել Եվրահանձնաժողովն ու Եվրոպական կենտրոնական բանկը:

Նրանք ընդգծել են, որ Լիտվան իրականացրել է տնտեսական բարեփոխումներ, վարել է հայրենական ֆիսկալ քաղաքականություն, հասել է մեծ հաջողությունների ու ձգտում է անդամակցել եվրոգոտուն:

Լիտվայի վարչապետ Ալգիրդաս Բուտկյավիչյուսի խոսքերով՝ եվրոյի ներդրումը հանդիսանում է տնտեսական ավելի արագ աճի և հետևաբար երկրի բոլոր բնակիչների կենսամակարդակը մեծացնելուն ձգտող Լիտվայի կողմից մտածված տնտեսական ու քաղաքական առումով ռազմավարական քայլ:

Լիտվային եվրոգոտի ընդունելու մասին վերջնական որոումը ԵՄ-ի Խորհուրդը կկայացնի հուլիսի 23-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30