Բաժիններ՝

Կարինե Դանիելյան. «Արագ փող աշխատելու մոլուցքը ուղղակի սպանում է երկիրը բոլոր ոլորտներում»

«Այս տարի նույնպես՝ ամբողջ մայիսը, կարծես թե նորմայից ավելի տեղումներ ունեցանք, և պետք է որ այդ հայտարարությունները այլեւս չհնչեին: Այս տարի անիմաստ է լրացուցիչ ջրթող իրականացնել Սեւանից: Իհարկե, շատ մեծ խնդիր է Արարատյան Արտեզյան ավազանի խնդիրը: Դա ամենալուրջ խնդիրներից է այսօր Հայաստանում: Եվ Սեւանի հաշվին դա լուծելը ակնհայտ սխալ է: Այնտեղ լուրջ ուսումնասիրություններ են պետք: Լուրջ ծրագիր է պետք: Ճիշտ է, կան արդեն մոտեցումներ, բայց կարծում եմ՝ անբավարար են: Եվ, փաստորեն, մենք ապացուցեցինք, որ հենց որ անկախություն ենք ստանում, մենք ի վիճակի ենք ոչնչացնել այն մի կտոր հողը, որ մեզ տրված է»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը:

Կ. Դանիելյանը առաջնային է համարում ձկնաբուծարանների գործունեության կարգավորումը. «Որովհետեւ նորմալ չի իզոլացվել եւ ջրի կորուստ է գնում, եւ հենց այդ շրջակայքում ճահճացում է գնում, իսկ մյուս մասում՝ անապատացման ռիսկերն են գնալով աճում: Բացի դրանից՝ այդ ջուրը կրկնակի պետք է օգտագործվի: Այդ բոլոր պայմանները՝ մինչեւ ձկնաբուծությունը այդտեղ զարգացնելը, պիտի մշակվեին, պիտի դրվեին, ապշելու բան է: Այստեղ միջազգային կոնֆերանս արեցին, դրսից մասնագետները եկել-ուսումնասիրել էին. 7 տարվա ընթացքում կրկնապատկվել է ջրառը Արտեզյան ավազանից, այսինքն՝ եթե իրավունք ունեին վերցնել տարեկան մոտ 1 միլիարդ, վերցրել են 1,8: Պատկերացնո՞ւմ եք՝ դա ինչ է նշանակում: Արագ փող աշխատելու մոլուցքը ուղղակի սպանում է երկիրը բոլոր ոլորտներում»:

Ասուլիսի մյուս բանախոս սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի խոսքերով էլ՝ Արարատյան դաշտավայրում մոտ 30.000 հեկտար գերխոնավացած հող կա: Հողը սկսել է աղուտանալ, ինչպես 1918-1920 թվականներին, քանի որ հիմա դրենաժային համակարգը լավ չի աշխատում. «Արարատյան դաշտավայրը աղուտների մի մեծ տարածք էր: Դա ռեկուլտիվացիայի շնորհիվ դարձավ բերրի հող է»:

 

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս