Բաժիններ՝

Կայսրությունների ժամանակներն արդեն անցյալում են. Օբամա

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր Վարշավայում իր աջակցությունն է հայտնել Ուկրաինայի նոր իշխանություններին ու զգուշացրել է Ռուսաստանին՝ կապված միջազգային արենայում հետագա մեկուսացման հետ, եթե նա շարունակի ապակայունացնել Ուկրաինայում տիրող իրավիճակը:

Օբաման այդ մասին հայտարարել է «Ազատ Լեհաստանի» 25-ամյակի տոնման կապակցությամբ իր ելույթում. «Ազատ ժողովուրդները կկանգնեն ուս ուսի տված, որպեսզի ռուսական հետագա սադրանքները Ռուսաստանի համար նշանակեն միայն էլ ավելի մեծ մեկուսացում և ֆինանսական ծախսեր:

Մենք կանգնած ենք միասին, որովհետև հավատում ենք, որ խաղաղության ու անվտանգության համար պայքարելը յուրաքանչյուր ժողովրդի պատասխանատվությունն է:

Կայսրությունների ու ազդեցության ոլորտների ժամանակներն արդեն անցյալում են: Մեծ ժողովուրդները չեն կարող ահաբեկել փոքրերին կամ էլ թելադրել իրենց կամքը»:

Օբաման ընդգծել է, որ ԱՄՆ-ը չի ճանաչում Ռուսաստանի կողմից ուկրաինական Ղրիմի գրավումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս