Բաժիններ՝

Բուլղարիան մտադիր է շարունակել «Հարավային հոսք» գազատարի կառուցումը

Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ չնայած Բրյուսելի կողմից պատժամիջոցների սպառնալիքներին՝ Բուլղարիան մտադիր է ամբողջովին կատարել ռուսական «Հարավային հոսք» գազատարի հարցում ստանձնած պարտավորությունները:

Բուլղարիայում իշխող Սոցիալիստական կուսակցության փոխնախագահ Դիմիտար Դաբովը կոչ է արել ցուցաբերել վճռականություն և վերջնական որոշում ընդունել «Հարավային հոսք» գազատարի կառուցման վերաբերյալ: Բրյուսելը երեկ Սոֆիային առաջարկել է կասեցնել խողովակաշարի բուլղարական հատվածի կառուցումը:

Ավելի վաղ՝ մայիսի 27-ին, Եվրահանձնաժողովի նախագահ Ժեզե Մանուել Բառոզուն հայտարարել էր, որ Եվրահանձնաժողովի կարծիքով՝ «Հարավային հոսք» գազատարի կառուցման համար Բուլղարիայի ստորագրած մի շարք համաձայնագրեր հակասում են ԵՄ-ի ներքին շուկայի կանոններին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30