
Կարեն Ճշմարիտյանը՝ Կարինե Մինասյանի հրաժարականի մասին. «Նշեմ, որ մենք շատ լավ հարաբերություններում ենք, որ ուրիշ բան ման չգաք»

ՀՀ էկոնոմիկայի նախկին փոխնախարար Կարինե Մինասյանը Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հետ կապված հարցերով գլխավոր բանակցողներից մեկն էր: Եվ, հաշվի առնելով, որ բանակցությունները դեռևս ամբողջովին չեն ավարտվել, տարիօրինակ կամ առնվազն անսպասելի էր նրա պաշտոնանկությունը:
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները նախարար Կարեն Ճշմարիտյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ փոխնախարարը բանակցությունների կեսից հրաժարական տվեց: «Ինչի՞ կեսից, ավարտել էր բանակցությունները: Կարծում եմ՝ կշարունակի աշխատանքը: Չեմ կարող ասել, թե որտեղ և ինչպես, ես չեմ որոշողը»,- ասաց Ճշմարիտյանը:
«Նշեմ, որ մենք շատ լավ հարաբերություններում ենք, որ ուրիշ բան ման չգաք: Ու վաղուց: Ինքն այն ժամանակ դեռ ՓՄՁ ԶԱԿ-ի ստեղծման ժամանակ շատ աջակցեց և շատ լավ հարաբերությունների մեջ էինք»,- հավելեց նախարարը: