
Հայտնի է դարձել Բառոզուի ադրբեջանական այցի նախնական ժամկետը

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հրապարակվել են Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի ադրբեջանական այցի նախնական ժամկետները: Այցն ակնկալվում է հաջորդ շաբաթ:
Այս մասին գործակալությանը հայտնել են Ադրբեջանում ԵՄ-ի ներկայացուցչությունից: Այցի մանրամասները դեռ անհայտ են: Բառոզուն պլանավորել է այցելել նաև Վրաստան ու Մոլդովա: Եվրահանձնաժողովի նախագահի ադրբեջանական նախորդ այցը տեղի է ունեցել 2011 թվականի դեկտեմբերի 13-ին: